09:10 07.05.2025
Պակիստանի ուժերը կորուստներ են կրել հնդկական զորքերի՝ վերահսկողության գծի երկայնքով հրետանային գնդակոծությունների հետևանքով: Այս մասին հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
«Հնդկական բանակը արդյունավետ կերպով արձագանքեց հրադադարի խախտումներին, երբ պակիստանյան բանակը կիրառեց հրետանի:
Պակիստանի բանակը տուժեց հնդկական վճռական պատասխանի արդյունքում», – մեջբերում է գործակալությունը ռազմական գերատեսչության աղբյուրին։
Այլ աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հանդիպում է ունեցել զինված ուժերի շտաբների պետերի հետ և նրանց հետ քննարկել «Սինդոր» գործողության ընթացքը։
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...
22:58 07.05.2025
Վատիկանում սկսվել է Հռոմի պապի ընտրությունը. ի՞նչ շանսեր ունեն Հայաստանի համար ցանկալի թեկնածուներըԱյսօր Վատիկանում իր աշխատանքն է սկսել կոնկլավը, որը պետք է ընտրի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդին: Ենթադրվում է, որ պոնտիֆիկոսի ընտությունը կկայանա մի քանի փուլով: Ի՞նչ ընթացակարգով է անցնում ընտրությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան կարդինալների կոլեգիայի անդամները Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում նախ անցկացրին հանդիսավոր պատարագ, այնուհետև արդեն ցերեկը Սիքստինյան կապելլայում […] ...
22:44 07.05.2025
Հութիները հարձակվել են Իսրայելի հարավում գտնվող Ռամոնի օդանավակայանի վրաԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները հարձակվել են Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ քաղաքի մոտ գտնվող Ռամոն օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան: «Անօդաչու ուժերը ռազմական երկու գործողություն են իրականացրել: Առաջինի ժամանակ նրանք երկու անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են սիոնիստական թշնամուն պատկանող Ռամոն օդանավակայանի վրա՝ Ումմ ալ-Ռաշրաշ տարածքում (խմբ. Էյլաթի […] ...
22:25 07.05.2025
Կարծում եմ՝ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Զրույցը ծավալվել է վերջին օրերի և սպասվող իրադարձությունների շուրջ։ Ճի՞շտ է վարչապետի Մոսկվա մեկնելը, թե ոչ։ Փորձագիտական շրջանակներում միանշանակ չէ կարծիքը, ոմանք ասում են, որ պետք չէ մեկնի, լուրջ հիմնավորումներ ներկայացնելով, մյուսները հակառակն են պնդում։ Արդյո՞ք ինչ-որ բան կփոխվի ԱՄՆ նոր վարչակազմի և ԵՄ-ի՝ Հայաստանի հանդեպ մոտեցումներում։ Իվերջո […] ...