Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+14.09 oC

Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել

12:22 07.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ  կառավարությունը հանդես է եկել կարեւոր օրենսդրական նախաձեռնությոմբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման, ներգրավված բոլոր շահառուների շահերի պաշտպանության, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձեւավորման տեսանկյունից:

Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման, իրականացման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ կանոնակարգել դրանց գործունեությանն առնչվող հարաբերությունները:

«Օրենքի հիմնական նպատակներն են՝ խթանել ստեղծարար ոլորտներում ներդրումային հոսքերը, նպաստել ժամանակակից արվեստագետների հանրայնացմանը եւ ֆինանսական ինքնանաբավությանը, կանխարգելել մշակութային ժառանգության ապօրինի տեղաշարժերը, զարգացնել միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես ապահովելով միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը հայկական շուկա»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ մշակութային աճուրդների կազմակերպման գործունեությունը ենթակա է լինելու  լիցենզավորման,  ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը, կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Նրա խոսքով  նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ աշնանային նստաշրջանում: Մինչ այդ նախատեսվում է օրենսդրական փաթեթը լրամշակել՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով նաեւ աշխատանքային  քննարկում:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Լիլիթ Գալստյանը՝ նշելով, որ այն լրջագույն լրամշակման կարիք ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

00:00 08.05.2025

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

23:51 07.05.2025

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

Վատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:43 07.05.2025

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

23:31 07.05.2025

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

23:19 07.05.2025

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

23:09 07.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...

BACK_TO_TOP