Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+14.09 oC

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով

12:07 07.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ աշխարհում նմանատիպ ինստիտուցիոնալ միավորները կոչվում են հնագիտական վայր՝ «Archeological site», որն ուղղակիորեն բխում է վերջիններիս կառավարման եւ պահպանության կարգավիճակից: Նա նշել է, որ արդի հայերենի բացատրական բառարանում «հնավայր» բառը սահմանված է որպես «հնությունների՝ հին հուշարձանների վայր, հնագիտական պեղումների վայր»:

«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «արգելոց» բառը սահմանվում է որպես «արգելավայր», վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածքներին եւ ենթադրում է «արգելելու, սահմանափակելու» կառավարման կարգավիճակ»,- մանրամասնել է Ալֆրեդ Քոչարյանը: Հաշվի առնելով, որ պատմամշակութային արգելոց-թանգարանները դասվում են թանգարանային կառավարման ինստիտուցիոնալ  շրջանակին, եւ, ըստ այդմ, ենթադրում են համապատասխան պահպանության, սոցիալ-կրթական եւ մասնակցային միջավայրի ստեղծում՝ նախարարի տեղակալը նշել է, որ նպատակահարմար է դրանք վերանվանել «հնավայր-թանգարան»:

Մյուս լրացմամբ նախատեսվում է շտկել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին», «Քաղաքաշինության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առկա հակասությունները: Մասնավորապես, առաջարկվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրել միայն ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի հուշարձանների, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանների համար:

Ալֆրեդ Քոչարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ սահմանվող կարգավորումների, հուշարձանների եւ տնտեսության միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ:

Գլխադասային՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են նախագծով առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին, սահմանվող ակտերին, «արգելոց-թանգարան» եզրույթը «հնավայր-թանգարան» եզրույթով փոխարինելուն:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Լիլիթ Գալստյանն ընդգծել է, որ «արգելոցը» «հնավայր» տերմինով փոխարինելով՝ չեն արտահայտվում դաշտում արդեն գործող ինստիտուցիոնալ բոլոր կառույցների բովանդակային եւ իրավական հարաբերությունները: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ իրավական անորոշություններ են առաջանում:

Եզրափակիչ ելույթում Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձնել է ելույթներում հնչեցրած դիտարկումներին՝ ներկայացնելով հավելյալ պարզաբանումներ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

00:00 08.05.2025

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

23:51 07.05.2025

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

Վատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:43 07.05.2025

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

23:31 07.05.2025

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

23:19 07.05.2025

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

23:09 07.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...

BACK_TO_TOP