12:12 06.05.2025
ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ ուղղված տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը:
Մարտ ամիսը հատկապես նշանավորվել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, բայց միևնույն ժամանակ երկու ամիսների ընթացքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից շուրջ 260 կրթական հաստատութուններում, կազմակերպություններում կազմակերպվել և անց են կացվել այլ թեմաներին վերաբերող, ինչպես տեսական, այնպես էլ գործնական միջոցառումներ:
Մասնավորապես՝ մի շարք շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել, որոնք վերաբերել են բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը՝ սելավների սպառնալիքի, ուժեղ քամիների, ուժեղ երկրաշարժի և ջրհեղեղների, սողանքի կտրուկ ակտիվացման, խոշոր անտառային հրդեհների դեպքում, ՔՊ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ, ինչպես նաև ՀԱԷԿ-ի արտանախագծային, միջուկային և ճառագայթային վթարների դեպքում:
Տեղի են ունեցել աղետների ռիսկի կառավարման խորհրդի նիստեր, որոնց ժամանակ ներկայացվել են հրդեհավտանգավորության օպերատիվ իրավիճակը և հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, քննարկվել են հնարավոր գարնանային վարարումների և հրդեհների կանխարգելմանն ուղղված մի շարք հարցեր, ներկայացվել են առաջարկություններ և տրվել են համապատասխան հանձնարարականներ և հրահանգավորումներ:
Հրդեհային անվտանգությունն անընդհատ պահանջում է ուշադրություն և պատասխանատվություն, որպեսզի ապահովվի առավելագույն անվտանգություն յուրաքանչյուր մարդու համար: Այդ կապակցությամբ անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնք վերաբերել են հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը բարձրահարկ շենքերում, արտադրական և հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում, մարզերում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպմանը, ինչպես նաև 220 ԿՎՏ բաց բաշխիչ սարքավորումների տարածքում՝ յուղային անջատիչում, կարճ միացումից, գազի արտահոսքից առաջացած հրդեհի դեպքում, անդրադարձ է կատարվել նաև տարհանման և առաջին օգնության ցուցաբերման աշխատանքներին:
Անցկացվել են «Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները» և «Ազդարարման ազդանշանները» թեմաներով դասընթացներ՝ ուղղված հեղեղումների առաջացման կանխարգելմանն ու դրանց վերաբերյալ բնակչության պատրաստվածության բարձրացմանը, միևնույն ժամանակ նպատակ ունենալով մասնակիցների շրջանում ձևավորել տարանջատված և ճիշտ վարքագիծ՝ հեղեղումների ժամանակ, ընթացքում և հետո` նպաստելով վերջիններիս պատրաստվածության բարձրացմանը:
Նպատակ ունենալով բնակչությանը հնարավորինս կրթել ու իրազեկել տարբեր արտակարգ դեպքերի մասին, ուսուցանել ճիշտ վարքականոններ՝ դասընթացների շարքում տեղ են գտել նաև հետևյալ թեմաները. «Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ», «ԱԻ դեպքում ճիշտ կողմնորոշում», «Բնակչության ազդարարման կարգը, վարվելակերպի կանոնները ՔՊ ազդանշանների դեպքում», «Դաշտերը և այգիների խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունը», «Ազդարարում, տարհանում, պատսպարում», «Երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները», «Հրդեհային անվտանգության կանոնները», «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, դրանց կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը»:
Մարտ և ապրիլ ամիսներին ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների ակտիվ գործունեությունը, ներառյալ տարաբնույթ ուսումնավարժանքներն ու իրազեկման դասընթացները, վկայում են արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանն ուղղված համակարգված և հետևողական աշխատանքի մասին, ինչը կարևոր քայլ է հանրային անվտանգության ապահովման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացման և տարերային ու տեխնածին աղետների ռիսկի նվազեցման ճանապարհին։
18:30 06.05.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:48 06.05.2025
Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր […] ...
17:42 06.05.2025
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...
17:36 06.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: […] ...