13:05 06.05.2025
Ազգային ժողովում մայիսի 6-ին մեկնարկած հերթական նիստի ընթացքում քննարկվում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է Ազգային ժողովում տեղի ունեցած կոնկրետ միջադեպի ուսումնասիրությանը։
«Առաջարկվում է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու նպատակով։ Հանձնաժողովը նախատեսվում է կազմել 5 անդամից և սահմանել դրա գործունեության առավելագույն ժամկետը՝ մինչև 2 ամիս»,-ասաց Թովմասյանը։
Նախաձեռնող խմբակցությունների ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ հարցը ծագել է 2025 թվականի մարտի 20-ին Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Անդրանիկ Քոչարյանը, ըստ հաղորդման, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորել է ակնհայտ անհարգալից և խտրական վերաբերմունք՝ ասելով «շուրթերդ մաքրիր» և արգելելով կանգնել իր կողքին՝ նշելով, թե «դուք լրագրող չեք»։
«Ազգային ժողովի պատգամավորի գործունեության և երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ կետերը հստակ սահմանում են, որ պատգամավորը պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորությունները իրացնելիս»,-ընդգծեց Թովմասյանը։
Պատգամավորը նաև հիշեցրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի դրույթները, որոնք արգելում են լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը։
«Հաշվի առնելով այս իրողությունները, ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն անհրաժեշտություն են համարում նման դեպքերը բացառելու նպատակով ստեղծել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը և տալու եզրակացություն՝ նման վարքի կրկնությունը բացառելու նպատակով»,-եզրափակեց Թովմասյանը։
18:38 06.05.2025
Էնրիկեն հաստատել է, որ Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ ՉԼ պատասխան խաղինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան մրցավեճին, հաղորդում է Goal.com-ը: «Ուսմանը 2 օր անընդմեջ մասնակցել է մարզումներին: Նա պատրաստ կլինի խաղին»,- ասել է իսպանացին: Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր մասնակցել Լիգա 1-ի 32-րդ տուրի «Ստրասբուրի» դեմ հանդիպմանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է […] ...
18:30 06.05.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:48 06.05.2025
Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր […] ...
17:42 06.05.2025
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...