ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+10.09 oC

ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումը

16:54 06.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը մայիսի 6-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ նախաձեռնությամբ մայիսի 6-7-ն անցկացվող «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովին, որին հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներ:

Գևորգ Մելիքսեթյանն, ողջունելով համաժողովի մասնակիցներին, պետական և կարգավորող մարմինների, ռադիոընկերությունների ներկայացուցիչներին, իր խոսքում մասնավորապես կարևորել է համաժողովի անցկացումը՝ նշելով, որ դինամիկ, արագ փոփոխվող աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները զարգանում են մեծ արագությամբ, համաժողովն հիմքեր է ստեղծում փոխելու Հայաստանի Հանրապետության ռադիոհեռարձակման ապագան՝ այն հաստատուն կերպով մղելով դեպի թվային աշխարհ։ Նախարարի տեղակալն, անդրադառնալով նաև համաժողովին մասնակից միջազգային WorldDAB ֆորումի փորձագետներին, համոզմունք է հայտնել, որ վերջիններիս փորձն ու գիտելիքները կնպաստեն Հայաստանում ռադիոյի թվային հեռարձակման անցման առավել արդյունավետ իրականացմանը։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Նարեկ Ադամյանն իր հերթին հանդես գալով ողջույնի խոսքով՝ ներկայացրել է Հայաստանում ռադիոյի ներկա իրավիճակը, առկա խնդիրներն ու զարգացման տեսլականը, ընդգծելով, որ թվային ռադիոն մի հարթակ է, որն ավելի լայն հնարավորություններ է ընձեռելու հասարակության համար՝ անվտանգային համակարգից մինչև իրազեկման և որակի հետ կապված ֆունկցիաներ:

Համաժողովին բանախոսների թվում զեկույցներով են հանդես եկել WorldDAB կազմակերպության հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնը և WorldDAB-ի Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելը՝ համապատասխանաբար DAB+թվային ռադիոյի ներկայացում և DAB+տեխնիկական ստանդարտներ թեմաներով:

Թվային ռադիոն ռադիոհաղորդումների հեռարձակման ժամանակակից ձևաչափ է, որը նախատեսված է բարձր որակով և կայունությամբ ձայնային բովանդակություն մատուցելու համար։ Ի տարբերություն անալոգային (FM/AM) ռադիոյի՝ թվային ռադիոն ապահովում է հստակ և աղմուկից զերծ ձայն, միաժամանակ առաջարկելով տեխնոլոգիական նոր հնարավորություններ։

Թվային ռադիոհեռարձակման ամենատարածված և արդյունավետ ստանդարտներից է DAB+ (Digital Audio Broadcasting Plus) համակարգը, որն ունի մի շարք առավելություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP