17:05 13.05.2025
Կառլո Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը16:44 13.05.2025
Հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող. ՀՀ ՊՆ17:05 13.05.2025
Կառլո Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականըԿառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտին կհեռանա Մադրիդի «Ռեալից» և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան: 65-ամյա մասնագետն աշխարհի 5-ակի չեմպիոնների ղեկին աշխատանքը կսկսի հունիսից և հավաքականը կգլխավորի մինչև աշխարհի 2026 թվականի առաջնությունը ներառյալ: «Կառլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքականը գլխավորելու համար հրավիրելն ավելին է, քան պարզապես ռազմավարական քայլ։ Սա աշխարհին ուղղված հայտարարություն է։ Անչելոտին մեծագույն […] ...
17:00 13.05.2025
Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 14-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:56 13.05.2025
«ՎԱԶ-2107»-ի օրինախախտ վարորդին Կոտայքի պարեկները հայտնաբերել ենՍոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ […] ...
16:52 13.05.2025
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներինՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով: «Առարկայական օլիմպիադայում ունեցած հաջողությամբ, կարծում եմ, առաջին հերթին ինքներդ ձեզ կարողացել եք ապացուցել, որ եթե ունեք նպատակ և այդ ուղղությամբ հետևողական աշխատանք եք տանում, […] ...
16:48 13.05.2025
Վարչապետն ընդունել է Գերտ Յան ԿուպմանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով: Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա, […] ...
16:44 13.05.2025
Հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող. ՀՀ ՊՆՄայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ ...