19:28 12.04.2018
Այսօր ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղերի օրն է: Լոնդոնի «Արսենալ»-ը ԲԿՄԱ-ի դեմ խաղին Մոսկվա է մեկնել 3 գնդակի առավելությամբ: Մոսկվայում, ըստ ամենայնի, հանդես կգա լոնդոնցիների ուժեղագույն կազմը՝ չհաշված Մխիթարյանի և Ջակայի բացակայությունը: Ջական վատառողջ է, իսկ Մխիթարյանին դեռ կանդրադառնանք:
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի թաքցնում իր թիմի առավելությունը, բայց նշում է, որ այն իրացնելու համար պարզապես պետք է նորից հաղթել: Չձգտել հաշիվ պահելո չկենտրոնանալ միայն պաշտպանության վրա, այլ նորից հաղթել: Այսպիսի մոտեցումը, թերևս, պայմանավորված է Չեմպիոնների լիգայում տեղի ունեցած վերջին սենսացիոն իրադարձություններով: «Ռոմա»-ի հաղթանակին ոչ-ոք չէր հավատում, բայց իտալական ակումբը հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ «Բարսելոնա»-ին՝ 1-4 հաշվով պարտվելուց հետո:
Հրաշք գործած կլիներ նաև «Յուվենթուս»-ը, որը սեփական հարկի տակ «Ռեալ»-ին 3-0 պարտվելուց հետո, Մադրիդում մինչև 97-րդ րոպեն խաղը շահում էր նույն 3-0 հաշվով: Ամեն ինչ փոխեց Ռոնալդուի 11 մետրանոցը, բայց չփոխեց այն չգրված օրենքը, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումները զգուշավորության ազդանշան Վենգերը, բայց խորհուրդ տվեց չչափազանցնել իրավիճակը: «Ռոմա»-ի սենսացիոն խաղին անդրադարձավ նաև «Արսենալ»-ի առանցքային խաղացողներից մեկը՝ Շկոդրան Մուսթաֆին:
«Այդ խաղը մեզ համար իդեալական ժամանակահատվածում տեղի ունեցավ, որպեսզի հասկանանք, որ ֆուտբոլում երբեք չես կարող քեզ անվտանգ զգալ, նույնիսկ եթե մեծ առավելություն ունես: Պետք է զգուշավոր լինել և կենտրոնացած: «Ռոմա»-ն բարդագույն խնդիր լուծեց, բայց ես զարմացած չեմ: Ֆուտբոլում այդպես էլ է լինում»,- նշել է Մուսթաֆին:
«Պետք է նորից կենտրոնանալ և անել այն, ինչի ունակ ենք: «Եվրոպա» Լիգայում հաղթելն, անշուշտ, մեր գլխավոր նպատակներից է: Եթե անկեղծ լինեմ, Պրեմիեր լիգայում մեր շանսերը մեծ չեն: Մենք այն իրավիճակում ենք, երբ թուլանալ պարզապես չի կարելի», -հայտարարել է Արսեն Վենգերը:
Ի դեպ, լոնդոնցիների մարզիչը նշել է, որ ռուս-բրիտանական լարվածությունը չի կարող ազդել ԲԿՄԱ-«Արսենալ» խաղի վրա: Քաղաքականությունն այստեղ վճռորոշ չէ:
«Երկրպագուների հետ ևս, կարծում եմ, խնդիրներ չեն լինի: Լոնդոնում՝ առաջին խաղի ժամանակ մեծ թվով ռուսներ կային, և արտառոց ոչինչ տեղի չունեցավ: Ինչո՞ւ պիտի Մոսկվայում ինչ-որ բան տեղի ունենա»:
«Արսենալ»-ին, «Ատլետիկո»-ի հետ համարում են Եվրոպա լիգայի գլխավոր ֆավորիտները: Այդ մասին խաղից առաջ նաև բանակայինների մարզիչն էր նշել: Վիկտոր Գոնչարենկոն նախախաղային ասուլիսում պատասխանել էր նաև SHANTNEWS.am-ի մոսկովյան թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք Մխիթարյանի բացակայությունը կհեշտացնի բանակայինների գործը:
«Արսենալ»-ը պահեստայինների շատ երկար նստարան ունի, և այն ֆուտբոլիստը, որը դուրս կգա Մխիթարյանի փոխարեն, անշուշտ, որակյալ խաղացող կլինի: Սակայն նաև կարող եմ ասել, որ նրան փոխարինելը դժվար է, քանի որ նա կարող է տարբեր դիրքերում խաղալ: Ամեն դեպքում դրանից մեր գործը չի հեշտանում»,-պատասխանել էր Վիկտոր Գոնչարենկոն:
Մխիթարյանն այլևս չի կարողանա խաղալ այս մրցաշրջանում, եթե «Արսենալ»-ը դուրս չգա «Եվրոպա» լիգայի եզրափակիչ: Այսպիսի ոչ լավատեսական կանխատեսումներ է արել բրիտանական The Daily Mirror պարբերականը: Մինչ այդ Արսեն Վենգերը հույս էր հայտնել, որ մրցաշրջանի վերջնամասում Մխիթարյանին գուցե հաջողվի դուրս գալ մարզադաշտ: Պրեմիեր լիգայի ավարտին մնացել է 6 տուր, վերջինը տեղի կունենա մայիսի 13-ին: Իսկ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա դրանից երեք օր հետո՝ մայիսի 16-ին: Այսպիսով, The Daily Mirror-ը հաշվարկել է, որ «Եվրոպա» լիգայի եզրափակչին Մխիթարյանի խաղալու հնարավորությունն ավելի մեծ է: Բայց մինչ այդ դեռ պետք է «Արսենալ»-ը հասնի եզրափակիչ:
ԲԿՄԱ-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով 23:00-ին: Խաղի ընթացքին ուղիղ եթերով կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքներով:
11:33 21.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:00 21.08.2025
China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետՉինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...
10:55 21.08.2025
NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...
10:50 21.08.2025
Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...
10:45 21.08.2025
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...
10:40 21.08.2025
Վենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետոԵվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը իրենց հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն ասաց. «Դա լավ հանդիպում էր, ես պատրաստվում եմ զանգահարել Վլադիմիր Պուտինին՝ տեսնելու, թե նա ինչ ունի ասելու այդ մասին»։ Եվ բոլորը […] ...