Լոնդոնը կհյուրընկալի Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+26.09 oC

Լոնդոնը կհյուրընկալի Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովը

10:00 19.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երկուշաբթի օրը Լոնդոնի Lancaster House-ում տեղի կունենա Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Բրիտանական իշխանությունների խոսքով՝ գագաթնաժողովը նպատակ ունի ամրապնդել կողմերի համագործակցությունը պաշտպանության և առևտրի ոլորտներում և նոր էջ բացել Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունների պատմության մեջ Brexit-ից հետո։

Միջոցառմանը ԵՄ-ն կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը և Առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության հարցերով ԵՄ հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի արդյունքում համաձայնություն կստացվի ռազմական ոլորտում Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Ինչպես նշում է Financial Times-ը, նոր պաշտպանական պայմանագիրը բրիտանական ընկերությունների համար հնարավորություններ կբացի մասնակցելու զենքի համատեղ գնումներին, ինչպես նաև կբարձրացնի երկու կողմերի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության մակարդակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն

18:12 19.05.2025

Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն

Երկօրյա այցով Հայաստանում է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն: Այցի շրջանակում Սերգեյ Վլասենկոյի հետ մայիսի 19-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները: Հանդիպումներ են եղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» […] ...

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

18:06 19.05.2025

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Քննարկման ներկայացվել են Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի զեկույցը (Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի ծրագիր) եւ Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2024 թվականի 1-ին եռամսյակ – 2024 […] ...

SHANTNEWS

18:00 19.05.2025

SHANTNEWS

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին

17:55 19.05.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին […] ...

Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն

17:50 19.05.2025

Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն

Կիևի «Դինամոն» Ուկրաինայի 17-ակի չեմպիոն է։ Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել «Չեռնոմորեցի» դեմ խաղում։ Մայրաքաղաքային ակումբը 69 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար։ «Չեռնոմորեցը» 22 միավորով վերջինն է` 16-րդը։ «Դինամոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2021 թվականին։ Ակումբը Ուկրաինայում […] ...

Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը

17:44 19.05.2025

Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը

Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի կարևորությունը՝ ուղղված կանանց ներգրավվածության ապահովմանը […] ...

BACK_TO_TOP