16:18 19.05.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Գրիգորյանը, մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները։
Քննչական կոմիտեի նախագահը շրջայց է կատարել մարզային քննչական վարչության վարչական շենքում՝ ծանոթանալով քննիչների աշխատանքային պայմաններին:
Կարեն Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արագածոտնի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 2628 քրեական վարույթ, որից 559-ը փոխանցվել է 2023 թվականից։
Քննված 2628 քրեական վարույթից լուծվել է 2105 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 1615-ը, որից 645-ը՝ 655 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, իսկ 1-ը եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 969-ը կարճվել է, որից 807-ը՝ ռեաբիլիտացնող, 162-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 189-ը միացվել է, այլ մարմին ուղարկվել է 52-ը։
2024 թվականի ընթացքում մարզային քննչական վարչությունում քննիչի միջին ծանրաբեռնվածությունը եղել է 162 քրեական վարույթ։
Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում զգալիորեն աճել է արտադրողականությունն ավարտված վարույթներով՝ կազմելով 61.5%։ 3%-ով աճել է արտադրողականությունը ընթացքը որոշված քրեական վարույթներով՝ կազմելով 80.1%, իսկ դատարան ուղարկված վարույթներով արձանագրվել է 5.7%-ով աճ։
2024 թվականի ընթացքում Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 2217 հաղորդում, որից 1923-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 13 քրեական վարույթ, որից 3-ը կարճվել է, 5-ը՝ միացվել, 5-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս: Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 31 քրեական վարույթ, որից 3-ը՝ ուղարկվել է դատարան, 9-ը կարճվել է, 1-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 2-ն ուղարկվել է այլ մարմին, 1 քրեական վարույթ միացվել է, 15-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 12 քրեական վարույթ, որից 1-ով մաս է անջատվել և ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է ռեաբիլիտացնող հիմքով, 2-ը հաշվառվել է որպես քննչական և վարութային գործողությունները կատարված, սակայն հանցանք կատարած անձը չբացահայտված, 1-ով կասեցվել է հանրային քրեական հետապնդման ժամկետը՝ անձի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով, 1-ն ուղարկվել է այլ մարմին, 6-ը փոխանցվել է 2025 թվականի առաջին կիսամյակ։
2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ առկա է եղել 1 տարուց ավելի ժամկետով քննվող 116 քրեական վարույթ։ 2024 թվականի դեկտեմբերին և 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում լուծվել է 1 տարուց ավելի ժամկետով քննվող 76 վարույթի ընթացք, որից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 27-ը կարճվել է, 39-ը պասիվացվել է:
Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 1110 քրեական վարույթ, որից 523-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից, ակտիվացվել է 110-ը, իսկ 477-ը ստացվել է 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում։
Քննված 1110 քրեական վարույթից լուծվել է 405 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 269-ը: 269 քրեական վարույթից 97-ը մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան), 172-ը կարճվել է, որից 152-ը՝ ռեաբիլիտացնող, 20-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 93-ը պասիվացվել է, 32-ը՝ միացվել և 11 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 705-ը մնացել է անավարտ։
Արթուր Պողոսյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների քանակին՝ նշելով, որ խափանման այդ միջոցի ընտրությունը պետք է լինի ծայրահեղ միջոց, երբ այլընտրանքային մյուս բոլոր խափանման միջոցները չեն կարող ապահովել անձի պատշաճ դատավարական վարքագիծը:
Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ակտիվացնել քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ արձանագրելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքների ոչ բավարար լինելը:
Արթուր Պողոսյանն ընդգծել է նորանշանակ քննիչներին կցված փորձառու քննիչների անհրաժեշտությունը։
Խորհրդակցության արդյունքներով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։
19:55 19.05.2025
ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոցԱսիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:51 19.05.2025
Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...
19:47 19.05.2025
Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […] ...
19:42 19.05.2025
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀՄայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […] ...
19:39 19.05.2025
Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբիցԿրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն: Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից ունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ են: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»: «Ալմերիան» այժմ […] ...