1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը․ ՀՀ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+28.09 oC

1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը․ ՀՀ նախագահ

10:21 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ․

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։

1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառություն և ազատության, ինքնիշխանության սկզբունքների հենարան։

Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակականության կարևորագույն պայմանն է։ Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի Երրորդ Հանրապետության ստեղծում՝ դարձնելով Մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդներին միավորող խորհրդանշական օր։

Ներկայումս ինչպես և 107 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ՝ անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ և իրատեսական մտածողության, հանրային համերաշխության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջով։

Կրթությունն ու գիտությունը պետք է լինեն մեր զարգացման առանցքում՝ որպես երկարաժամկետ կայունության ու առաջընթացի գրավական։ Յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունը մեր պետության ու սերունդների առաջ մեր երկրի զարգացման շարժիչ ուժն է:

Թո՛ղ Մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի:

Շնորհավոր Հանրապետության տոնը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կուրիլյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

15:14 31.05.2025

Հարավային Կուրիլյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օխոտի ծովում՝ Կուրիլյան կղզիների հարավային մասի մոտ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Մայիսի 31-ին` ժամը 14:13-ին (Մոսկվայի ժամանակով 6:13) Օխոտի ծովում տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 33 կիլոմետր արևելք, օջախը 166 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...

Հունիսին մեկնարկում են ընդունելության միասնական քննությունները

14:52 31.05.2025

Հունիսին մեկնարկում են ընդունելության միասնական քննությունները

Ընդունելության միասնական քննությունները՝ հունիսից. քանի՞ դիմորդ է այս տարի հայտագրվել: ՀՀ կառավարությունը ներկայացրել է հարցազրույց ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:40 31.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի, 2-ի և 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-ին, 2-ին և 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, […] ...

«Բետիսի» նախագահին դուր չի եկել «Սևիլիայի» գրառումը

14:30 31.05.2025

«Բետիսի» նախագահին դուր չի եկել «Սևիլիայի» գրառումը

«Բետիսի» նախագահին դուր չի եկել «Սևիլիայի» գրառումը: Անդալուզյան ակումբը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչից հետո շնորհավորել է գավաթը նվաճած «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկային: «Շնորհավորում ենք մեր սիրելի Էնցո Մարեսկային մարզչական կարիերայի առաջին եվրագավաթը նվաճելու կապակցությամբ»,- գրել էր «Սևիլիայի» էջը X սոցիալական ցանցում: «Բետիսի» նախագահ Անխել Արոն այդ գրառմանը հեգնական պատասխան է գրել. «Ես էլ շնորհավորում եմ […] ...

Արեգակի վրա արձանագրվել է 2025 թվականի պլազմայի ամենամեծ արտանետումը

14:14 31.05.2025

Արեգակի վրա արձանագրվել է 2025 թվականի պլազմայի ամենամեծ արտանետումը

Մայիսի 31-ին Արեգակի վրա գրանցվել է ամենաբարձր X դասին մոտ բռնկում, որն ուղեկցվել է այս տարվա ամենամեծ պլազմային արտանետմամբ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային երկրային ֆիզիկայի ինստիտուտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Այս տարվա ամենամեծ զանգվածային արտանետումը, որն ուղղված էր անմիջապես […] ...

Երևանի դիմագիծը, ինչպե՞ս են լուծվում մայրաքաղաքի խնդիրները. Հեռանկար բանավեճ

13:51 31.05.2025

Երևանի դիմագիծը, ինչպե՞ս են լուծվում մայրաքաղաքի խնդիրները. Հեռանկար բանավեճ

Երևանն արագ փոփոխությունների փուլում է: Բայց որքանո՞վ են այդ փոփոխությունները լուծում մայրաքաղաքի խնդիրներն ու հեշտացնում քաղաքացիների առօրյա կյանքը: Ինչպե՞ս է իրականացվում քաղաքի կառավարումը: Ի՞նչ արդյունք տվեց տրանսպորտային փոփոխությունը: Ինչպե՞ս են աշխատում համատիրությունները: Ինչո՞ւ է ապօրինի շինարարությունը դեռ սպառնում քաղաքին: Այս հարցերը քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Սարգսյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության […] ...

BACK_TO_TOP