19:47 30.05.2025
Այսօր՝ մայիսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է:
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
14:05 02.06.2025
Բացվել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակըՀունիսի 2-ին հանդիսավությամբ, երկու երկրների դեսպանների ու բարձրաստիճան բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ բացվել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Գորիսում Ֆրանսիայի […] ...
13:59 02.06.2025
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բնակչության հետ տարված բացատրական աշխատանքը արդյունք է տվել մայիսի 29-ին։ Պատերազմի մասնակից մի տղամարդ Արարատ քաղաքի գերեզմանատան ճանապարհին ապօրինի զենք-զինամթերք էր թողել ու զանգահարել ոստիկանություն։ Նշված տարածքում իրավապահները հայտնաբերել են «Դրագունովի» դիպուկահար հրացան, նռնակ և 50-ից ավելի փամփուշտ։ «Կրկին հորդորում ենք, ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու […] ...
13:51 02.06.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության պատվիրակությանըԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 2-ին ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան գործընկերությունների հարցերով վարչության ղեկավար Մաթիաս Ֆոլերտի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման […] ...
13:45 02.06.2025
Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվողՔրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը մայիսի 29-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդու: 2012 թվականից նա հետախուզվում էր խարդախություն և յուրացում կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: ...
13:38 02.06.2025
«Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնումՀունիսի 8-14-ը Ֆրանսիայի Անսի քաղաքում կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով: «Օձի ապուր» ֆիլմը «Բադա» ընկերության առաջին նախագիծն է, որը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի և պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել […] ...
13:30 02.06.2025
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունիցՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ «Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,-նշված […] ...