Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+23.09 oC

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

10:09 01.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամեն տարի այս օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր (International Children’s Day):

Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, ամեն տարի կազմակերպվում են տարատեակ միջոցառումներ։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը ամենահին միջազգային տոներից մեկն է։ Տոնի հիմնադրման մասին որոշումը կայացվել է դեռեւս 1925 թվականին Ժնեւում կայացած համաշխարհային համաժողովի ժամանակ, որը նվիրված էր երեխաների բարեկեցության հարցերին։

Տոնի նպատակն է հիշեցնել մոլորակի բնակիչներին համամարդկային արժեքների մասին, պաշտպանել եւ ամրապնդել դրանք՝ որպես ամուր եւ բարոյապես կայացած ընտանիքի հիմք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:15 04.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևանում հունիսի 4-ի ցերեկը, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետը» սպառնում է Հայաստանին. «Գեղարդ» հիմնադրամ

14:09 04.06.2025

Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետը» սպառնում է Հայաստանին. «Գեղարդ» հիմնադրամ

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին հնչեցրել է բացահայտ սպառնալիք։ Այս մասին հայտնել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ ընդգծելով, որ վերոնշյալ կոնֆերանսի նպատակն է խթանել հանդուրժողականությունն ու պայքարը խտրականության դեմ ԵԱՀԿ տարածաշրջանում: […] ...

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

13:55 04.06.2025

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ […] ...

Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողները

13:46 04.06.2025

Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողները

Երևանի «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով: Մրցանակային տեղեր […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

13:34 04.06.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP