10:30 01.06.2025
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ դիմելով երեխաներին․
«Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների, դատական, օրենսդիր, գործադիր մարմիններում պաշտոններ ունեցողների, հանրային գործիչների, բոլոր խմբագիրների, լրագրողների, քաղաքական ակտիվիստների երեխաներին.
Սիրելի՜ երեխաներ, համով ձագուկներ, չքնաղ, անարատ արարածներ,
Ես ներողություն եմ խնդրում ձեզանից ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար։ Ներողություն եմ խնդրում ձեր պայծառ ու ուրախ մանկության վրա ստվեր գցելու համար։
Ուզում եմ՝ իմանաք, որ մենք ուղղակի մեծական խոսակցություն ունենք, որ պարտավոր ենք մինչեւ վերջ տանել։ Այս խոսակցությունը հանգամանքների բերումով ընթանում է «մարտեր առանց կանոնների» ժանրով։ Բայց դուք մի’ հավատացեք ոչ մի բանի։ Լուրջ մի’ վերաբերվեք ոչ մի բառի։ Մի’ լսեք, մի’ դիտեք, մի’ քննարկեք։ Դա ձեր գործը չէ։
Իմացեք, որ ձեզանից յուրաքանչյուրի հայրիկը ու մայրիկը ամենալավն են։ Նրանք ձեզ անսահման սիրում են։ Նրանք ապրում են ձեզ համար, պայքարում են ձեզ համար, ամեն ինչ անում են ձեզ լավ ներկա եւ լավ ապագա նվիրելու համար։ Բոլորիդ հայրիկների ու մայրիկների համար դուք ամենակարեւորն եք, ամենաթանկը, ամենասիրելին։
Եւ, նորից եմ ասում, չհավատա’ք լսած ոչ մի խոսքի։ Բոլորի հայրիկներն ամենալավն են, բոլորի մայրիկներն ամենալավն են։
Մենք՝ մեծերս, պարզապես մի քիչ անառողջ, կեղծիքներով պարուրված միջավայր ենք ժառանգել, եւ ոչ ոք մեղավոր չէ դրա համար։ Բայց մենք ձեր հանդեպ մեծ մեղք գործած կլինենք, եթե նույնը ժառանգենք ձեզ։
Մենք պարտավոր ենք վեր հանել խորը պահած բոլոր ծանր եւ բարդ հարցերը, խոսել դրանց մասին, լուծել դրանք։ Մենք պարտավիր ենք մաքրել մեր միջավայրը եւ ձեզ թողնել ոչ միայն բարեկեցիկ պետություն, այլեւ առողջ եւ բարեկիրթ միջավայր։
Եւ ոչինչ, որ մենք՝ մեծերով, մի քիչ վիճենք, իրար հայհոյենք։ Մենք մեծ ենք, այդ ամենին կդիմանանք։ Իսկ դուք ոչ մի խոսքի մի հավատացեք եւ լուրջ մի վերաբերվեք։ Մի էլ լսեք՝ գիրք կարդացեք, մուլտեր ու ֆիլմեր դիտեք, բակում իրար հետ պահմտոցի, ֆուտբոլ ու այլ խաղեր խաղացեք։
Շա՜տ սովորեք, լա՜վ սովորեք։ Շա՜տ կարդացեք։ Գիտելիքի մեջ է երջանկությունը։ Գիտելիքի մեջ են բոլոր գաղտնիքներն ու հաղթանկները։
Սիրելի ձագուկներ, շնորհավոր ձեր տոնը եւ կրկին՝ ներողություն»։
15:06 04.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 4-ին14:52 04.06.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներինՀունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Աղվան Ա.-ն իր վարած «Mazda» մանկնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, ըստ նախնական տեղեկությունների, մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել […] ...
14:45 04.06.2025
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չմիջամտել Պեկինի և Սեուլի հարաբերություններինՉինաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին և կոչ է անում Միացյալ Նահանգներին չխաթարել Պեկինի և Սեուլի միջև հարաբերությունները, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։ «Չինաստանը միշտ հավատարիմ է եղել այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությանը և խորհուրդ է տալիս Միացյալ Նահանգներին փոխել Չինաստանի վերաբերյալ իր մտածողությունը՝ հիմնվելով սեփական գործողությունների վրա […] ...
14:36 04.06.2025
Պեսկովը խոսել է Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջին հարվածելու մասինՈւկրաինական ուժերը իսկապես հարձակվել են Ղրիմի կամրջի վրա, բայց այն չի վնասվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պայթյուն իսկապես տեղի է ունեցել, ոչինչ չի վնասվել: Կամուրջը գործում է», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ հարվածել է Ղրիմի կամրջին և այն գտնվում է […] ...
14:24 04.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունիցԻրավապահ մարմիններն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համանքային ոստիկանության Ավանի բաժնի և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 2-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ալմա-Աթայի փողոցի շենքերից մեկի մոտ զինամթերք է թողել։ Ավանի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Ֆ-1 […] ...
14:15 04.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԵրևանում հունիսի 4-ի ցերեկը, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...