10:50 01.06.2025
Հունիսի 1-ից ներքին տեղահանված տղամարդիկ կենթարկվեն զորահավաքի Ուկրաինայի զինված ուժերում՝ 25 տարեկան և բարձր տարիքի մյուս տղամարդկանց հետ հավասար հիմունքներով։
Գերագույն ռադայի պատգամավոր Ելենա Շուլյակի խոսքով՝ մարտ ամսին Ուկրաինայում պաշտոնապես գրանցվել է գրեթե 5 միլիոն ներքին տեղահանված անձ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բաց աղբյուրներում տվյալներ չկան այն մասին, թե նրանցից քանիսն են զորահավաքային տարիքի տղամարդիկ։
Այսուհետ զորահավաքային տարիքի տղամարդ ներքին տեղահանված անձինք պետք է գրանցվեն տարածքային զորակոչային կենտրոնում՝ ժամանակավոր գրանցման վայրում։
Նույնիսկ փաստաթղթերի կորստի դեպքում միգրանտը չի ազատվում զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականությունից։ Բացի այդ, նրանք պարտավոր են տեղեկացնել գրանցման վայրի ցանկացած փոփոխության մասին տեղափոխվելուց հետո 10 օրվա ընթացքում։
Եթե քաղաքացին որոշում է վերադառնալ իր նախկին բնակության վայր, նա պարտավոր է այդ մասին տեղեկացնել համապատասխան մարմնին մեկնելուց ոչ ուշ, քան երեք օր առաջ։
14:15 04.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԵրևանում հունիսի 4-ի ցերեկը, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
14:09 04.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետը» սպառնում է Հայաստանին. «Գեղարդ» հիմնադրամՎիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին հնչեցրել է բացահայտ սպառնալիք։ Այս մասին հայտնել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ ընդգծելով, որ վերոնշյալ կոնֆերանսի նպատակն է խթանել հանդուրժողականությունն ու պայքարը խտրականության դեմ ԵԱՀԿ տարածաշրջանում: […] ...
13:55 04.06.2025
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ […] ...
13:46 04.06.2025
Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողներըԵրևանի «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով: Մրցանակային տեղեր […] ...
13:34 04.06.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...