WSJ. ԱՄՆ-ը դադարեցրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+22.09 oC

WSJ. ԱՄՆ-ը դադարեցրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը

09:50 02.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սպիտակ տունը հրամայել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին կիրակի օրը գրել է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ անցյալ շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հրահանգ է ուղարկել Պետդեպարտամենտին, Ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին, որով պահանջել է «դադարեցնել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու բոլոր գործունեությունը»։

Արդյունքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու արշավը փաստացի կանգ է առել։

Լիվիտի տեղակալ Աննա Քելլին հրատարակության համար տված իր մեկնաբանության մեջ ուղղակիորեն չի հերքել այս տեղեկատվությունը, սակայն նշել է, որ «պատժամիջոցների հարցի վերաբերյալ ցանկացած նոր որոշում կհայտարարվի կամ Սպիտակ տան, կամ համապատասխան գերատեսչությունների կողմից»։

Վերջին անգամ Վաշինգտոնը Թեհրանի դեմ սահմանափակումներ է կիրառել մայիսի 21-ին, և այդ ժամանակից ի վեր Ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների մասին հայտարարությունն առնվազն երկու անգամ հետաձգել է, նշում է թերթը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 05.06.2025

SHANTNEWS

Շրջակա միջավայրի համաշխարհային օր և ՀՀ-ում Բնապահպանի մասնագիտական օր

21:57 05.06.2025

Շրջակա միջավայրի համաշխարհային օր և ՀՀ-ում Բնապահպանի մասնագիտական օր

Հունիսի 5-ը ողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր, իսկ Հայաստանում այն միաժամանակ նշվում է նաև որպես Բնապահպանի օր՝ առանձնահատուկ ընդգծելով բնության պահպանության գործում ներգրավված մասնագետների ու յուրաքանչյուրիս դերը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման կարևոր ու հրատապ խնդիր է՝ պլաստիկի աղտոտման վերացումը։ Տարեկան ավելի քան 11 […] ...

Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

21:52 05.06.2025

Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

Վաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: Հունիսի 6 – Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել» Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ» Հունիսի 9 – Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա» Հունիսի 10 – Սանկտ Պետերբուրգի […] ...

Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

21:48 05.06.2025

Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

Հունիսի 2-4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Մարզական ստուգատեսին այս տարի մասնակցում էին 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսի 170 մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնել են Երևանի […] ...

Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ Ավանեսյան

21:44 05.06.2025

Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարևոր ձեռքբերում` մեր երկրի առողջապահական ոլորտում. Եվս մեկ բժշկական հաստատություն` «Նաիրի» բժշկական կենտրոնը, ստացավ բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում։ Հայաստանում բուժծառայությունների որակն անընդհատ կատարելագործվում է միջազգային չափանիշներին համահունչ`ապահովելով քաղաքացիներին բարձրակարգ բուժսպասարկում: Միջազգային հավատարմագրման գործընթացը նաև բժշկական տուրիզմի զարգացման կարևոր խթան է»: ...

ՏԿԵ նախարարն ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

21:39 05.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ «Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Մասնավորապես անդրադարձել ենք Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքին, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրներին։ […] ...

BACK_TO_TOP