09:05 02.06.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
18:09 05.06.2025
Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն․ ԱԳ նախարարՀայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանն ու դրա հնարավոր ազդեցությանն այլ երկրների հետ հարաբերությունների վրա։ «Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն՝ լինի դա Ռուսաստանը, թե Մադագասկարը։ Եվ մենք այսպիսի […] ...
17:55 05.06.2025
Հունիսի 16-22-ը կկայանան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումներըՀունիսի 16-22-ը Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41) կկայանան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի (փլեյ օֆֆ) մրցումները: «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերն անցկացվում են երկու տարիքային խմբում՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ)։ Մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի յուրաքանչյուր տարիքային խմբում՝ […] ...
17:48 05.06.2025
Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրումԿառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում՝ արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով և իրավակիրառական պրակտիկայում ծրագիրն իրականացնող պետական մարմնի կողմից արձանագրված խնդիրներին լուծում տալու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել ծրագրի շահառուների նկատմամբ սահմանված պահանջները՝ չարաշահումներից խուսափելու […] ...
17:43 05.06.2025
Կապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունըՊատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Արդյունքում՝ անհայտ կորածների ընտանիքները ևս երեք ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամ: Այդ նպատակով կհատկացվի 9.9 մլն դրամ: ...
17:36 05.06.2025
Արարատ Միրզոյանը ներկայացրել է արտաքին գերատեսչության 2024թ. կատարած ծախսերն ու ծրագրերըԱրտաքին գործերի նախարարության ծախսերը 2024 թ. կազմել են 27.4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.8 տոկոս: Նախարարությունը հաստատված ծրագրով իրականացրել է 5 ծրագիր եւ 12 միջոցառում: Տարվա ընթացքում վերաբաշխումներ են եղել, եւ ծրագրերի քանակը դարձել է 6, միջոցառումների քանակը` 14: Սկզբնական պլանավորված 17 մլրդի փոխարեն հատկացվել է 27.7 մլրդ դրամ: 2024 թ. ընթացքում ԱԳՆ-ի պատասխանատվության […] ...