09:33 02.06.2025
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության և Ժողովրդական Հանրապետության միջև համագործակցությանը նվիրված այսպես կոչված բազմակողմ պատժամիջոցների մոնիթորինգի խմբի զեկույցը համարում է սադրանք և պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի խախտում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության վարչության պետը հայտարարել է, որ զեկույցը կեղծված է, և խմբավորումն ինքը գոյության օրինական հիմքեր չունի, քանի որ դրա նպատակը խախտում է պետությունների ինքնիշխան հավասարության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները։
«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Արևմուտքի կողմից ԿԺԴՀ-ի ինքնիշխան իրավունքների նկատմամբ ոտնձգությունների սադրանքների վերաբերյալ, և խստորեն զգուշացնում ենք նրանց անզգույշ գործողությունների բացասական հետևանքների մասին», – ասվում է հայտարարության մեջ։
Փհենյանը նշել է, որ խմբի անդամ բոլոր 11 երկրները «թշնամական տրամադրված են ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ»։
«Ոչ ոք Միացյալ Նահանգներին և նրա հնազանդ դաշնակիցներին լիազորություն չի տվել գնահատելու ինքնիշխան պետությունների միջև օրինական հարաբերությունները», – հավելել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը։
19:28 05.06.2025
Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան՝ ազատվելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնիցՀայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից և ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Հայկակ Արշամյանին նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […] ...
19:18 05.06.2025
Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ford»-ն ու «Lexus»-ըԱյսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Հալաբյան-Արզումյան փողոցների խաչմերուկում՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամ Շուշանյանի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Սմբատ Ա.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված անվանական փողոցները […] ...
19:09 05.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին՝ Սահմանադրության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Դանիայի բարեկամ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ վերհիշում մայիս ամսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում ունեցած մեր բովանդակալից քննարկումը։ Դանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, և մենք կարևորում ենք փոխադարձ արժեքների […] ...
18:56 05.06.2025
Վահե Գևորգյանը նշանակվել է Թաիլանդում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանՀՀ նախագահի հրամանագրով՝ Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի […] ...
18:48 05.06.2025
Վրաստանի մշակույթի նախարարն այցելել է ՄատենադարանՀայաստանում Վրաստանի մշակույթի օրերի կապակցությամբ մեր երկրում գտնվող՝ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Թինաթին Ռուխաձեն և մյուս հյուրերրը շրջել են Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում, ծանոթացել հայկական գրավոր ժառանգության պահպանման համակարգին։ Օտարալեզու ձեռագրերի սրահում Վրաստանի մշակույթի […] ...
18:40 05.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենինԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին: Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների […] ...