09:25 02.06.2025
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ հունիսի 2-ին Բեռլինում ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը։
«Վաղը ես Բեռլինում կհանդիպեմ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ, ով պատրաստել է պատժամիջոցների մեծ փաթեթ, այդ թվում՝ երկրորդական պատժամիջոցներ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իմ զրույցներից հետո ենթադրում եմ, որ այս փաթեթը հաջորդ շաբաթ կքննարկվի ԱՄՆ Սենատում, և որ կձեռնարկվեն առաջին քայլերը դրա իրականացման համար»,-ասել է նախարարը ZDF հեռուստաալիքի եթերում։
Միաժամանակ, նա հաստատել է, որ ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ էներգետիկայի ոլորտում նոր պատժամիջոցների ընդունման ուղղությամբ։
«Սա նշանակում է նավթի գնի շեմի իջեցում։ Սա նշանակում է, որ նավթը ավելի էժան կլինի, և Ռուսաստանը ֆինանսավորվում է նավթ վաճառելով։Սա լրջորեն կազդի Ռուսաստանի տնտեսության և պետական բյուջեի վրա», – կարծում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
18:56 05.06.2025
Վահե Գևորգյանը նշանակվել է Թաիլանդում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանՀՀ նախագահի հրամանագրով՝ Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի […] ...
18:48 05.06.2025
Վրաստանի մշակույթի նախարարն այցելել է ՄատենադարանՀայաստանում Վրաստանի մշակույթի օրերի կապակցությամբ մեր երկրում գտնվող՝ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Թինաթին Ռուխաձեն և մյուս հյուրերրը շրջել են Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում, ծանոթացել հայկական գրավոր ժառանգության պահպանման համակարգին։ Օտարալեզու ձեռագրերի սրահում Վրաստանի մշակույթի […] ...
18:40 05.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենինԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին: Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների […] ...
18:30 05.06.2025
Կկանոնակարգվեն պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման գործընթացներըԿառավարության որոշմամբ հաստատվել է Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձևը և դրա տրման կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայում մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն: Նախատեսվում է առանձնացնել արտահանում և ժամանակավոր արտահանում ընթացակարգերը և ներկայացված նախագծով սահմանել մշակութային արժեքների […] ...
18:22 05.06.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին ՌուխաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարը ընդգծել […] ...
18:14 05.06.2025
Երևան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա ՄատվիենկոնՀունիսի 5-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Վալենտինա Մատվիենկոյին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...