09:39 02.06.2025
Հունիսի 1-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղից Երանոս սարի մոտակա տարածքում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը (մոտ 300 մ)․ կա զոհ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վերին Դվին գյուղի «Կազմայի սար» կոչվող հանդամասում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին։
Փրկարարները մոտ 15 կմ դժվարանցանելի հատվածով դին փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել են դի տեղափողող մեքենային։
19:09 05.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին՝ Սահմանադրության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Դանիայի բարեկամ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ վերհիշում մայիս ամսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում ունեցած մեր բովանդակալից քննարկումը։ Դանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, և մենք կարևորում ենք փոխադարձ արժեքների […] ...
18:56 05.06.2025
Վահե Գևորգյանը նշանակվել է Թաիլանդում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանՀՀ նախագահի հրամանագրով՝ Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի […] ...
18:48 05.06.2025
Վրաստանի մշակույթի նախարարն այցելել է ՄատենադարանՀայաստանում Վրաստանի մշակույթի օրերի կապակցությամբ մեր երկրում գտնվող՝ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Թինաթին Ռուխաձեն և մյուս հյուրերրը շրջել են Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում, ծանոթացել հայկական գրավոր ժառանգության պահպանման համակարգին։ Օտարալեզու ձեռագրերի սրահում Վրաստանի մշակույթի […] ...
18:40 05.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենինԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին: Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների […] ...
18:30 05.06.2025
Կկանոնակարգվեն պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման գործընթացներըԿառավարության որոշմամբ հաստատվել է Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձևը և դրա տրման կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայում մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն: Նախատեսվում է առանձնացնել արտահանում և ժամանակավոր արտահանում ընթացակարգերը և ներկայացված նախագծով սահմանել մշակութային արժեքների […] ...
18:22 05.06.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին ՌուխաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարը ընդգծել […] ...