17:10 02.06.2025
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հունիսի 1-2-ը անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։ Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր երեխաների համար՝ ուղղել իրենց հարցերը տարբեր ոլորտների պատասխանատուներին և որոշում կայացնողներին:
Նիստի երկրորդ օրը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ Պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից մեկը․
«Մեր առաջնահերթությունն է ապահովել, որ երեխաների ձայնը լսելի լինի, և որ յուրաքանչյուր որոշում, որը վերաբերում է երեխաներին, ընդունվի նրանց մասնակցությամբ։ Մենք պետք է ոչ միայն լսենք երեխաներին, այլև ստեղծենք անհրաժեշտ պայմաններ նրանց լիարժեք զարգացման և պաշտպանության համար։ Այս խորհրդի նիստը ևս մեկ քայլ է այդ նպատակին հասնելու ճանապարհին։ Շնորհակալություն եմ հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ-ին, խորհրդի բոլոր անդամներին, գործընկեր կառույցներին և հատկապես մեր երեխաներին՝ իրենց անմիջական մասնակցության համար»,-նշել է Պաշտպանը։
Իր խոսքում Քրիսթինե Վայգանդը կարևորել է ոչ միայն երեխայի իրավունքների հարցերի քննարկումը, այլև երեխաներին տված մեր խոստումներից բխող գործողությունների համար պատասխանատու լինելը։
«Սա կարող է հեշտ ուղի չլինել, քանի որ ապրում ենք շարունակական փոփոխությունների դարաշրջանում՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով, խաթարող տեխնոլոգիաներով և մի շարք այլ զարգացումներով։ Այս բոլոր փոփոխություններին ու ցնցումներին զուգահեռ՝ երեխայի իրավունքները պետք է կողմնացույց լինեն այնպիսի ապագայի կերտման համար, որը մենք ենք ցանկանում ու որով կարող ենք հպարտանալ», – ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Նա նաև նշել է, որ անցած 30 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է ՀՀ կառավարության հետ՝ նպաստելով հօգուտ երեխաների արված մի շարք ձեռքբերումների իրականացմանը. «Նախապատրաստելով կառավարության հետ համատեղ աշխատանքի հաջորդ հինգ տարիների ծրագիրը՝ հույս ունենք՝ կկարողանանք այս հիմնասյան վրա ավելին կառուցել, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններ ունենա իրացնելու իր ներուժը»։
Նիստի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների մասնակցությանը։ Նրանք ոչ միայն ներկա են եղել, այլև հնարավորություն են ունեցել անձամբ բարձրաձայնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները։ Երեխաներն ուղղել են հարցեր հրավիրված պաշտոնյաներին կոնկրետ ոլորտների առնչությամբ։
Պանելային քննարկումներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը քննարկել են շրջակա միջավայրի ազդեցությունը երեխաների իրավունքների իրացման վրա։
Առցանց տիրույթում երեխայի անվտանգությանն ու սոցիալական ցանցերի ազդեցությանը երեխաների հոգեկան առողջության վրա անդրադարձել են Անահիտ Մանասյանը, Քրիսթինե Վայգանդը, Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը։
Նրանք կարևորել են համակարգային մոտեցման և ոլորտային համագործակցության անհրաժեշտությունը՝ երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներն արդյունավետ լուծելու համար։
Երեխաներն իրենք են վարել պանելային քննարկումները և հարցեր ուղղել հրավիրված պաշտոնյաներին, ինչը նիստի առանցքային ձեռքբերումներից էր։ Այս գործընթացը նպաստում է ոչ միայն երեխաների ներգրավվածության խորացմանը, այլև նրանց առաջարկների և դիտարկումների ընդգրկմանը պետական քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործընթացում։
Նիստի ավարտին արձանագրվել են հիմնական խնդիրներն ու առաջարկությունները, որոնք Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի համապատասխան պետական մարմիններին։
Խորհրդի նիստը ևս մեկ անգամ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը պահանջում է համակարգային մոտեցում, բոլոր կողմերի համագործակցություն և հատկապես՝ հենց երեխաների ձայնի լիարժեք լսելիություն։
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը մեկնարկել էր հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Քննարկումներից հետո խորհրդի անդամների համար Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել է այց Հայաստանի ազգային պատկերասրահ:
21:52 05.06.2025
Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներՎաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: Հունիսի 6 – Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել» Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ» Հունիսի 9 – Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա» Հունիսի 10 – Սանկտ Պետերբուրգի […] ...
21:48 05.06.2025
Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀունիսի 2-4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Մարզական ստուգատեսին այս տարի մասնակցում էին 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսի 170 մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնել են Երևանի […] ...
21:44 05.06.2025
Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարևոր ձեռքբերում` մեր երկրի առողջապահական ոլորտում. Եվս մեկ բժշկական հաստատություն` «Նաիրի» բժշկական կենտրոնը, ստացավ բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում։ Հայաստանում բուժծառայությունների որակն անընդհատ կատարելագործվում է միջազգային չափանիշներին համահունչ`ապահովելով քաղաքացիներին բարձրակարգ բուժսպասարկում: Միջազգային հավատարմագրման գործընթացը նաև բժշկական տուրիզմի զարգացման կարևոր խթան է»: ...
21:39 05.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի տնօրենի գլխավորած պատվիրակությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ «Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Մասնավորապես անդրադարձել ենք Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքին, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրներին։ […] ...
21:31 05.06.2025
Մասկը պնդում է, որ առանց իրեն Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններումԻլոն Մասկը կոշտ է արտահայտվել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ ասելով, որ առանց նրա աջակցության ինքը չէր հաղթի ընտրություններում։ «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին Ներկայացուցիչների պալատը (ԱՄՆ Կոնգրեսի)», – գրել է Մասկը X-ում։ Քննադատությունը հաջորդել է Թրամփի այն խոսքերին, որ նա «հիասթափված է Իլոնից»։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, […] ...