15:16 19.06.2025
Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ սերիայի 6-րդ խաղում «Ֆլորիդա Փանթերզը» 5-1 հաշվով հաղթել է «Էդմոնտոն Օյլերսին»՝ պատմության մեջ 2-րդ անգամ նվաճելով Սթենլիի գավաթը:
Փոլ Մորիսի թիմի կազմում 4 գոլով աչքի է ընկել Սեմ Ռեյնհարթը: Նախորդ անգամ եզրափակիչ դիմակայության մեկ խաղում դարպասի գրավմամբ 4 անգամ աչքի էր ընկել «Մոնրեալ Կանադիենսի» լեգենդար հոկեյիստ Մորիս Ռիչարդը (1957 թ.):
«Ֆլորիդա Փանթերզը» դարձել է պատմության մեջ 10-րդ թիմը, որը գավաթը նվաճել է առնվազն 2 անգամ անընդմեջ: Հատկանշական է, որ 2023/24 մրցաշրջանում ևս «Ֆլորիդա Փանթերզը» վճռորոշ սերիայում առավելության էր հասել «Էդմոնտոն Օյլերսի» նկատմամբ:
12:20 08.08.2025
Մեսսին, Ռոնալդուն հիասքանչ են, բայց ինձ այլ ֆուտբոլիստ է ոգեշնչում․ Լուկակու«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» նախկին առաջատար Կարիմ Բենզեմայի հասցեին: «32 տարեկան եմ ու շարունակում եմ մրցունակ լինել ամենաբարձր մակարդակում: Ամեն ինչ անում եմ դրա համար, ես նույնիսկ տանն իմ սեփական մարզասրահն ունեմ: Իհարկե, հիանում եմ Լեո Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի ու Ռոբերտ Լևանդովսկիի […] ...
12:13 08.08.2025
Ավարտվել է Ռուբիկ Հակոբյանի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռ.Հ.-ի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն […] ...
12:05 08.08.2025
Ժամանակավորապես փակ է լինելու Դավիթ Բեկի-Ռոստովյան խաչմերուկից դեպի Դավիթ Բեկ-Նուբարաշեն խաչմերուկ ուղղությունըԴավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստսոսի 13-ին, ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ.-Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ.-Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով հորդորում ենք վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության […] ...
11:55 08.08.2025
«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի աստղին«Լիվերպուլը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը, անգլիական ակումբի առաջիկա թիրախը ՊՍԺ-ի հարձակվող Բրեդլի Բարկոլան է, գրում է L’Equipe-ը: Անգլիական ակումբը, որն արդեն հրաժեշտ է տվել Լուիս Դիասին և շուտով կարող է բաժանվել նաև Դարվին Նունյեսից, ավելի քան 100 միլիոն եվրո է նախատեսել՝ նոր ձեռքբերման համար: Թիմի առաջնային նպատակը «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է, բայց բանակցությունները […] ...
11:48 08.08.2025
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025թ. օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին, ժամը` 05։00-10։00-ն ընկարծ ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի: ...