16:22 19.06.2025
«Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան հայտարարել է ակումբից հեռանալու մասին։
«Եկել է հրաժեշտ տալու ժամանակը։ Հեռանում եմ մի ակումբից, որտեղ խաղացել եմ 15 տարեկանից։ Միշտ հպարտությամբ եմ հանդես եկել «Էսպանյոլի» կազմում ու փորձել եմ առավելագույն օգուտ տալ ակումբին։ Բարդ որոշում եմ կայացրել ու չեմ խնդրում ընդունել այս որոշումը, բայց վստահեցնում եմ՝ սա ճիշտ որոշում է և՛ ինձ համար, և՛ ակումբի։ Այն տարիները, որոնք անցկացրել եմ «Էսպանյոլում» ինձ ավելի լավ մարդ են դարձրել։ Ես սիրում եմ այս ակումբը, շնորհակալությո՛ւն», – գրել է 24-ամյա դարպասապահը։
Գարսիան կարիերան կշարունակի կատալոնական մյուս ակումբի՝ «Բարսելոնայի» կազմում:
12:35 08.08.2025
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, շրջանառությունն արգելված […] ...
12:28 08.08.2025
Համաձայն փոփոխվող կարգի՝ պոլիկլինիկաներից քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար2025 թվականի սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) մեր քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար ` նախկինում 1 ամսվա փոխարեն: Պարբերական հիվանդության, ֆենիլկետոնուրիա, հիպոֆիզային գաճաճության, ցրված սկլերոզի, հոգեկան հիվանդությունների, էպիլեպսիայի բուժման համար նախատեսված դեղերը, բայց ոչ հոգեմետ դեղերը կարող են տրամադրվել անվճար` 3 ամսվա անհրաժեշտ […] ...
12:20 08.08.2025
Մեսսին, Ռոնալդուն հիասքանչ են, բայց ինձ այլ ֆուտբոլիստ է ոգեշնչում․ Լուկակու«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» նախկին առաջատար Կարիմ Բենզեմայի հասցեին: «32 տարեկան եմ ու շարունակում եմ մրցունակ լինել ամենաբարձր մակարդակում: Ամեն ինչ անում եմ դրա համար, ես նույնիսկ տանն իմ սեփական մարզասրահն ունեմ: Իհարկե, հիանում եմ Լեո Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի ու Ռոբերտ Լևանդովսկիի […] ...
12:13 08.08.2025
Ավարտվել է Ռուբիկ Հակոբյանի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռ.Հ.-ի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն […] ...
12:05 08.08.2025
Ժամանակավորապես փակ է լինելու Դավիթ Բեկի-Ռոստովյան խաչմերուկից դեպի Դավիթ Բեկ-Նուբարաշեն խաչմերուկ ուղղությունըԴավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստսոսի 13-ին, ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ.-Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ.-Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով հորդորում ենք վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության […] ...