Մեկնարկել է տարվա լավագույն դաստիարակ, ուսուցիչ և տնօրեն մրցույթների հանրապետական փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

Մեկնարկել է տարվա լավագույն դաստիարակ, ուսուցիչ և տնօրեն մրցույթների հանրապետական փուլը

22:47 25.09.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների հանրապետական փուլը, որին այս տարի մասնակցում է 32 մանկավարժ` Հայաստանի Հանրապետության 9 մարզերից, Երևանից և Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից:


ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել են  մրցութային  հանձնաժողովներ` նախարարի տեղակալների գլխավորությամբ. «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովը գլխավորում է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթինը` նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթինը` նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովների կազմերում ընդգրկված են ոլորտի մասնագետներ, նշված մրցույթների նախորդ տարիների հաղթողներ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ:


Ողջունելով մասնակիցներին` մրցութային հանձնաժողովների նախագահները կարևորել են մանկավարժի պատասխանատու աշխատանքը և շեշտել, որ հաղթեն արժանավորները.

«Ուսուցչի ուսերին ամենօրյա պատասխանատու աշխատանք է դրված և որևէ մրցանակով թերևս հնարավոր չէ գնահատել  այն մեծ գործը, որ նրանք կատարում են»,-իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհավորել է մասնակիցներին` նախորդ փուլերում հաղթելու համար և նշել.

«Այս մրցույթներն ուսուցչի աշխատանքը գնահատելու և նրանց շնորհակալություն հայտնելու խորհրդանշական ձև են, որովհետև մանկավարժ լինելը սոսկ աշխատանք կամ մասնագիտություն չէ, այլ առաքելություն»:

ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել բոլոր մասնակիցներին և ընդգծել, որ արժանապատիվ քաղաքացու գիտակցությունը ձևավորվում է կրթական համակարգում և այդ գործընթացում խիստ կարևորված է մանկավարժի անձնական օրինակով դաստիարակելու գործոնը:


Մրցույթների ամփոփումից  հետո հանձնաժողովները փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ կընտրեն հաղթողներին: Գործող կարգի համաձայն`  «Տարվա լավագույն ուսուցչը», «Տարվա լավագույն դաստիարակը» և «Տարվա լավագույն տնօրենը» կպարգևատրվեն ՀՀ վարչապետի կողմից:


«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթն  անցկացվում է 3 փուլով՝  ներդպրոցական, մարզային (Երևանի քաղաքային) և  հանրապետական: 1-ին փուլն անցկացվում է ուսումնական հաստատություններում` սեպտեմբերից-մարտ ընկած ժամանակահատվածում:  Ուսումնական հաստատությունում լավագույնը ճանաչված ուսուցիչը իրավունք է ստանում մասնակցելու 2-րդ փուլին, որը սկսվում է ապրիլի 1-ին, արդյունքներն ամփոփվում են մինչև մայիսի 20-ը: 2-րդ փուլն անցկացնում են ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված գնահատող հանձնաժողովները (առնվազն 5 անդամ), որոնց կազմում ընդգրկվում են մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և ԿԳ նախարարության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների, ոչ պետական դպրոցների համար մրցույթի 2-րդ փուլը կազմակերպում և անցկացնում է նախարարությունը: Այս փուլն ընդգրկում է  կլոր սեղան-հանդիպում,  բաց դասերի կազմակերպում,  վարպետաց դասերի անցկացում: 2-րդ փուլի  հաղթողների տվյալները մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ներկայացվում է նախարարություն` հանրապետական փուլին մասնակցելու համար: Հանրապետական փուլն անցկացվում է կլոր սեղան-բանավեճի ձևաչափով` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ:


Հանրապետական փուլի մասնակից ուսուցիչներից ընտրվում են նաև հաղթողներ «Նվիրում երեխաներին»,  «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,  «Ազատությունը և ժողովրդավարական արժեքները կրթության մեջ» անվանակարգերում։
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի  հանրապետական փուլի մասնակիցներից  ընտրվում են հաղթողներ  «Նորարարությունը մանկավարժության մեջ»,  «Սիրտս նվիրում եմ երեխաներին»,  «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հագեցնելու համար»  անվանակարգերում:

«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական` նույն կարգի համաձայն:«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն»  մրցույթների հանրապետական փուլն ամփոփվում է մինչև սեպտեմբերի 25-ը: Հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց:

Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

SHANTNEWS

22:00 19.08.2025

SHANTNEWS

«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմին

21:54 19.08.2025

«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմին

Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է և դուրս եկել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ: Դորտմունդցիներն առաջին փուլում հանդիպել են Երրորդ լիգան ներկայացնող «Ռոտ Վայս Էսենի» հետ և հաղթանակ կորզել մեծ դժվարությամբ: ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

21:43 19.08.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Արմեն Խաչատրյանի, Թումանյանի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Տիգրան Մխիթարյանի, Վարդենիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Վահան Զարոյանի թեկնածությունները։ Քննարկվել են քաղաքական այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյույթում: ...

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

21:29 19.08.2025

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

Երկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

21:09 19.08.2025

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...

BACK_TO_TOP