08:58 21.07.2025
Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում հուլիսի 13-ից ի վեր շարունակվող զինված բախումների հետևանքով զոհվել է 298 խաղաղ բնակիչ, ինչի հետևանքով միջհամայնքային հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասել է 1119-ի։
Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 940 զոհի մասին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դրուզների ինքնապաշտպանության ստորաբաժանումների շարքերում զոհվել է 427 մարտիկ։ Դամասկոսից հարավային շրջաններ կայունությունը վերականգնելու համար ուղարկված Ներքին գործերի և պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը կորցրել են 354 զինծառայող, իսկ կառավարամետ արաբական ցեղային կազմավորումները՝ 21 աշխարհազորային։
Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է Ներքին անվտանգության ուժերի ևս 19 անդամ։
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...
21:33 21.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումներըՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...
21:17 21.07.2025
Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալԳերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...
21:00 21.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...