Թրամփը պնդում է, որ չի կործանի Մասկի բիզնեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Թրամփը պնդում է, որ չի կործանի Մասկի բիզնեսը

19:52 24.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կործանի միլիարդատեր Իլոն Մասկի բիզնեսը։

«Բոլորն ասում են, որ ես կոչնչացնեմ Իլոնի ընկերությունները՝ խլելով ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող հսկայական սուբսիդիաների մի մասը, եթե ոչ բոլորը։ Ես ուզում եմ, որ Իլոնը և մեր երկրի բոլոր ձեռնարկատերերը բարգավաճեն ինչպես երբեք։ Որքան լավ նրանք գործեն, այնքան լավ կլինի Միացյալ Նահանգների համար», – գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում։

Մասկը մայիսի 29-ին հայտարարեց, որ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) հատուկ կառավարական պաշտոնյայի իր նախատեսված ժամկետը մոտենում է ավարտին և շնորհակալություն հայտնեց Թրամփին կառավարությունում «անօգուտ ծախսերը կրճատելու հնարավորության» համար։

Հունիսին Մասկը և Թրամփը հրապարակավ բախվեցին նախագահի առաջարկած լայնածավալ դաշնային ծախսերի կրճատման շուրջ։ Հունիսի վերջին Մասկը, Թրամփի հետ իր անհամաձայնությունների ֆոնին, կրկին առաջարկեց Միացյալ Նահանգներում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն՝ ասելով, որ երկիրն այժմ «միակուսակցական պետություն» է։ Թրամփը պատասխանեց գործարարի քննադատությանը՝ զգուշացնելով, որ առանց սուբսիդիաների նա ստիպված կլինի «փակել իր խանութը և վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել

13:22 26.07.2025

Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել

Իրանի հարավ-արևելքում դատական ​​գրասենյակի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 20-ը վիրավորվել է, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 20-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Հիշեցնենք, որ Իրանի […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին

13:10 26.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ:   ...

Կարծում եմ՝ Սպերցյանին պահելու կարիք չկա, եթե նա ուզում է հեռանալ․ Արշավին

13:00 26.07.2025

Կարծում եմ՝ Սպերցյանին պահելու կարիք չկա, եթե նա ուզում է հեռանալ․ Արշավին

Ռուս հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը կասկած չունի, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր տաղանդով կարող է խաղալ Եվրոպայում, հայտնում է Матч ТВ-ն: «Եթե խոսենք ֆուտբոլային տաղանդի մասին, ապա Սպերցյանը, անկասկած, կարող է խաղալ Եվրոպայում։ Կարծում եմ՝ նա կհեռանա ձմռանը, եթե ոչ հիմա։ Գաետան Պերինը կարող է փոխարինել նրան «Կրասնոդարում»: Եվ եթե […] ...

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

12:45 26.07.2025

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Մոլուկա ծովում, տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 21:29-ին՝ Տերնատե քաղաքից 152 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 100 հազար մարդ։ Օջախը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Փրկարարներն Ազատի ջրամբարի տարածքից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները և քաղաքացիներին

12:29 26.07.2025

Փրկարարներն Ազատի ջրամբարի տարածքից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները և քաղաքացիներին

Հուլիսի 25-ին, ժամը 20:28-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել Ազատի ջրամբարում շրջված նավակի (3 քաղաքացի հայտնվել է կղզյակների վրա) և անձրևաջրերում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային […] ...

«Ռեալի» ընտրությունը կանգ է առել Մենդիի վրա

12:12 26.07.2025

«Ռեալի» ընտրությունը կանգ է առել Մենդիի վրա

30-ամյա Ֆեռլան Մենդին այն խաղացողների շարքում է, որոնք կարող են այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է Mundo Deportivo-ն: Ակումբում այժմ 3 ձախ պաշտպան կա՝ Ֆեռլան Մենդին, Ֆրան Գարսիան ու Ալվարո Կառերասը: «Ռեալի» ընտրությունը կանգ է առել ֆրանսիացու վրա: Մադրիդյան ակումբը պատրաստ է «բարեկամական գին» սահմանել, որպեսզի ֆուտբոլիստի հեռանալը հնարավորինս անխոչընդոտ լինի: Խոսքը 10-15 միլիոն […] ...

BACK_TO_TOP