20:46 24.07.2025
Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության․ մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Աթենքի ազգային տեխնիկական համալսարան։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:
Համալսարանի ռեկտոր Իոաննիս Խատջիգեորգիուի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Հունաստան կատարած այցն արդյունավետ է ոլորտային համագործակցության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի կրթության, կրոնի գործերի և սպորտի նախարարության միջև 2025-2029 թթ. կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ծրագիր է ստորագրվել։
Այս համատեքստում նախարարը կարևորել է միջբուհական կապերի զարգացումը՝ շեշտելով, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում ընթանում են ծավալուն բարեփոխումներ, որոնք ուղղված են նաև միջազգային կապերի ընդլայնմանը։ Նախարարը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, ինչպես նաև կարևորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ երկկողմ ծրագրերի իրականացման հնարավորությունը։
Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի ռեկտորը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար՝ շեշտելով, որ հետաքրքրված են ՀՀ բուհերի հետ համագործակցության զարգացմամբ։
Կողմերն անդրադարձել են ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ մասնավորապես շեշտելով համագործակցության զարգացումը ԵՄ Erasmus+ ծրագրի շրջանակում։
Հանդիպման ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ռեկտոր Իոաննիս Խատջիգեորգիուի ուղեկցությամբ շրջել է է Աթենքի ազգային տեխնիկական համալսարանում, ծանոթացել լաբորատորիաներին, արդի տեխնիկական սարքավորումներին, իրականացվող հետազոտական աշխատանքներին։
Աթենքի ազգային տեխնիկական համալսարան այցին մասնակցել են նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը։
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...
13:47 26.07.2025
Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկումՀուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...
13:34 26.07.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...
13:22 26.07.2025
Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվելԻրանի հարավ-արևելքում դատական գրասենյակի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 20-ը վիրավորվել է, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 20-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Հիշեցնենք, որ Իրանի […] ...
13:10 26.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
13:00 26.07.2025
Կարծում եմ՝ Սպերցյանին պահելու կարիք չկա, եթե նա ուզում է հեռանալ․ ԱրշավինՌուս հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը կասկած չունի, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր տաղանդով կարող է խաղալ Եվրոպայում, հայտնում է Матч ТВ-ն: «Եթե խոսենք ֆուտբոլային տաղանդի մասին, ապա Սպերցյանը, անկասկած, կարող է խաղալ Եվրոպայում։ Կարծում եմ՝ նա կհեռանա ձմռանը, եթե ոչ հիմա։ Գաետան Պերինը կարող է փոխարինել նրան «Կրասնոդարում»: Եվ եթե […] ...