21:11 24.07.2025
ՀՀ կառավարության որոշմամբ իրավական նոր կարգավորումներ են նախատեսվում մասնագիտական ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ այս որոշումը նախորդ տարի ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքից բխող բարեփոխումների հերթական քայլն է՝ ուղղված կրթության և տնտեսության կապի ամրապնդմանը։
«Նախկինում գործող մոտեցմամբ մենք նույն լիցենզիայով, ըստ էության, թե՛ գործունեության թույլտվություն էինք շնորհում, թե՛ նաև միևնույն լիցենզիան գործում էր կոնկրետ ուղղությամբ, կոնկրետ որակավորման կրթական ծրագրի համար, ինչն անհրաժեշտ ճկունություն չէր ապահովում։ Օրինակ՝ ամեն առանձին որակավորման լիցենզիայի շնորհումը հնարավոր չէր դիտել իբրև բովանդակային գործընթաց»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։
Լիցենզավորման երկաստիճան համակարգ
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջարկվում է ներդնել կրթական ծրագրի լիցենզավորման երկաստիճան համակարգ. առաջինը վերաբերում է կրթական գործունեության իրականացման իրավունքի լիցենզավորմանը, իսկ երկրորդը՝ առանձին որակավորման լիցենզավորմանը։
«Գործունեության թույլտվություն ստանալու համար լիցենզիա տրամադրելիս առաջին հերթին կդիտարկվեն այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են՝ շենքային պայմաններն ու անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք ուսումնական հաստատություն գործելու նախապայմաններն են: Ինչ վերաբերում է երկրորդ լիցենզիային, ապա այն կգործի կոնկրետ որակավորման շնորհման՝ կրթական կոնկրետ ծրագրի համար: Այստեղ շատ ավելի բովանդակային կդիտարկվեն անհրաժեշտ դասախոսական կազմի առկայությունը, տվյալ որակավորմամբ կրթական ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների առկայությունը, ինչը թույլ կտա ավելի թիրախային և արդյունավետ կրթության և ուսուցման գործընթաց իրականացնել»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է լիցենզավորման կարգի այն փոփոխությունները, որոնք ուղղված են մասնավորի հետ համագործակցությանը: Մասնավորապես՝ լիցենզավորման կարգում առանձին կարգավորումներ են սահմանվում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման մասով՝ հստակեցնելով չափանիշները։ Առաջարկվող կարգավորմամբ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցում կազմակերպելու պարագայում հիմնական աշխատակազմի համամասնությունը կարող է նվազեցվել մինչև 30%՝ ուսուցման գործընթացում ակտիվորեն ներգրավելով մասնավոր ոլորտում աշխատող մասնագետներին, որոնք ունեն պրակտիկ հմտություններ և գիտելիք, ինչն առանցքային է այս ոլորտի կրթության համար:
«Սա կարևոր ճկունություն է․ գործատուի մոտ աշխատող մասնագետն իր հիմնական աշխատանքին զուգահեռ՝ կարող է ներգրավվել նաև պրակտիկ դասավանդման գործընթացում, և լիցենզավորման կարգի այս փոփոխությունն ընձեռում է այդպիսի հնարավորություն: Լիցենզավորման գործող կարգավորումներով հստակեցված չէին նաև ուսումնաարտադրական, լսարանային և լաբորատոր տարածքների համապատասխանության պայմանները: Առաջարկվող փոփոխություններն ապահովում են անհրաժեշտ հստակեցումներ նաև այս ուղղություններով»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Մասնագիտական կրթության առաջին և երկրորդ մակարդակ
Նա նաև ընդգծել է ձևակերպումների՝ կրթության միջազգային դասակարգման համապատասխանեցման կարևորությունը: Մասնավորապես՝ «նախնական մասնագիտական արհեստագործական կրթական ծրագրերի» փոխարեն այսուհետ օգտագործվելու են «մասնագիտական կրթության առաջին մակարդակ», իսկ «միջին մասնագիտական կրթական ծրագրերի» փոխարեն՝ «մասնագիտական կրթության երկրորդ մակարդակ» եզրույթները: Այսպիսով՝ ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ ՀՀ կրթական աստիճանները համադրելի են դառնում կրթության միջազգային դասակարգիչներին:
6 ամիս ժամանակ՝ փոփոխություններին համապատասխանելու համար
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, երբ փոխվում են լիցենզավորման պայմանները, պետք է առնվազն վեց ամիս ժամանակահատված նախատեսվի վերալիցենզավորման համար, և այդ ժամանակահատվածը պահպանված է: Ինչ վերաբերում է որակավորումների համապատասխան տրվող լիցենզավորմանը, Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա առաջին հերթին կսկսի գործել նոր կրթական ծրագրերի համար:
«Եթե որևէ քոլեջ դիմի որևէ նոր մասնագիտությամբ կրթություն իրականացնելու համար, արդեն իսկ կգործեն որակավորման տրամադրման համապատասխան լիցենզավորման պայմանները՝ պահպանելով վեց ամիս ժամանակահատվածը, որպեսզի ուսումնական հաստատությունը հնարավորություն ունենա պայմանները համապատասխանեցնել սահմանված պահանջներին»,- նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցրել է՝ պետական բյուջեի միջոցներով առանձին և բավականին զգալի հատկացումներ են նախատեսված նաև քոլեջների շենքերի և ուսումնաարտադրական բազաների թարմացման համար:
«Բացի այդ՝ գործատուների հետ աշխատանքի առումով էլ բավական ճկունություն է հաղորդվել․ քոլեջը կարող է համագործակցել տվյալ ոլորտի գործատուների հետ և ուսուցման առնվազն մի մասը կազմակերպել գործատուների կողմից համապատասխան հարմարեցում ունեցող տարածքներում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
Նշենք՝ փոփոխությունների հիմնական նպատակը մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի զարգացման խթանումն է։ Նոր համակարգը հնարավորություն կտա արձագանքել աշխատաշուկայի պահանջներին, խթանել գործատուների մասնակցությունը կրթական գործընթացներում՝ ընդլայնելով սոցիալական գործընկերությունը և նպաստելով միջազգային ճանաչմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում աշխատանքի վրա հիմնված կրթության մոդելի ներդրմանը։
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...
13:47 26.07.2025
Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկումՀուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...
13:34 26.07.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...
13:22 26.07.2025
Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվելԻրանի հարավ-արևելքում դատական գրասենյակի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 20-ը վիրավորվել է, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 20-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Հիշեցնենք, որ Իրանի […] ...
13:10 26.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
13:00 26.07.2025
Կարծում եմ՝ Սպերցյանին պահելու կարիք չկա, եթե նա ուզում է հեռանալ․ ԱրշավինՌուս հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը կասկած չունի, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր տաղանդով կարող է խաղալ Եվրոպայում, հայտնում է Матч ТВ-ն: «Եթե խոսենք ֆուտբոլային տաղանդի մասին, ապա Սպերցյանը, անկասկած, կարող է խաղալ Եվրոպայում։ Կարծում եմ՝ նա կհեռանա ձմռանը, եթե ոչ հիմա։ Գաետան Պերինը կարող է փոխարինել նրան «Կրասնոդարում»: Եվ եթե […] ...