Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված ցուցադրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+32.09 oC

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված ցուցադրությունը

22:28 24.07.2025

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հյուրեր, արվեստասերներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային պատկերասրահի անձնակազմին շարունակական և հետևողական աշխատանքի համար: Անդրադառնալով վերջին 10 օրում պատկերասրահում կազմակերպված արդեն 3-րդ ցուցադրությանը՝ նախարարն ընդգծել է, որ այս ամենը վկայում է ձևավորված աշխույժ արվեստային միջավայրի մասին:

«Ապրիլի 15-ին ամբողջական վերաբացումից հետո պատկերասրահը նոր թափով և նոր շնչով շարունակում է իր գործունեությունը՝ բազում առիթներ ընձեռելով շաբաթվա մեջ մի քանի անգամ պատկերասրահ գալու, ամեն անգամ նորովի ծանոթանալու ներկայացված հավաքածուներին և միջավայրին: 10 օրում երեք ցուցադրության իրականացումը ցույց է տալիս, որ անկախ եղանակից և կլիմայական պայմաններից՝ աշխատանքը կանգ չի առնում: Այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ մեր քաղաքացիները, զբոսաշրջիկները, հանրությունը հնարավորություն ունեն անդրադառնալու այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսին այսօրվա ցուցադրությունն է՝ նվիրված Ժանսեմի 105-ամյակին»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ժանսեմի ստեղծագործական ժառանգությանը նորովի ծանոթանալու հնարավորությունը.

«Ժանսեմի արվեստը ոչ ոքի չի կարող անտարբեր թողնել։ Սա զգացողությունների այնպիսի ամբողջություն է, որին յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում։ Վստահ եմ՝ այսօր կկարողանանք յուրաքանչյուրս մեր արձագանքն ու առնչությունն ունենալ: Սա նաև սոցիալական արվեստի այն կարևոր յուրահատկությունն է, որը մեզ թույլ է տալիս անձնական փորձառությունների միջոցով խոսել հանրային կարևոր խնդիրների մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կարևորելով հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության խորացումը՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության՝ շարունակական համագործակցության և ներդրած ջանքեր համար:

«Հուսով եմ՝ մեր դպրոցականներն արձակուրդների ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կծանոթանան այս ցուցադրությանը, որովհետև արվեստի հետ հաղորդակցումը պետք է լինի կրթության կարևոր մաս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ցուցադրության համադրողներ Նունե Թադևոսյանը և Վիգեն Գալստյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրված աշխատանքներին, որոնք ընտրված են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրաբերած հարուստ հավաքածուից՝ ընդգծելով արվեստագետի կապը հայրենի մշակույթի ու Հայաստանի հետ։

«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունում ներկայացված են Ժան Ժանսեմի ավելի քան 120 աշխատանք, որոնք ի մի են բերում նկարչի 1960-80-ականների գրաֆիկական ստեղծագործության հիմնական թեմաները։ Հանրության համար ցուցահանդեսը կգործի հուլիսի 25-ից հոկտեմբերի 25-ը:

Ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013) ստեղծագործական ուղին մարդկային ու սոցիալական տարրերով խորապես հագեցած պատմություն է, որն անկրկնելի հետագիծ է թողել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և սփյուռքահայ մշակույթի վրա։ Իր աշխատանքներում Ժանսեմը կենտրոնացել է հասարակության առավել խոցելի խմբերի պատկերման վրա։ Նրա պատկերների թեմատիկ առանցքում են աղքատները, կանայք, երեխաներն ու ծերերը, ինչպես նաև առօրյա կյանքի ծեսերն ու առարկաները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

14:00 26.07.2025

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

Բրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...

Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկում

13:47 26.07.2025

Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկում

Հուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներ

13:34 26.07.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...

Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել

13:22 26.07.2025

Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել

Իրանի հարավ-արևելքում դատական ​​գրասենյակի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 20-ը վիրավորվել է, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 20-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Հիշեցնենք, որ Իրանի […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին

13:10 26.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ:   ...

Կարծում եմ՝ Սպերցյանին պահելու կարիք չկա, եթե նա ուզում է հեռանալ․ Արշավին

13:00 26.07.2025

Կարծում եմ՝ Սպերցյանին պահելու կարիք չկա, եթե նա ուզում է հեռանալ․ Արշավին

Ռուս հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը կասկած չունի, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր տաղանդով կարող է խաղալ Եվրոպայում, հայտնում է Матч ТВ-ն: «Եթե խոսենք ֆուտբոլային տաղանդի մասին, ապա Սպերցյանը, անկասկած, կարող է խաղալ Եվրոպայում։ Կարծում եմ՝ նա կհեռանա ձմռանը, եթե ոչ հիմա։ Գաետան Պերինը կարող է փոխարինել նրան «Կրասնոդարում»: Եվ եթե […] ...

BACK_TO_TOP