«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+35.09 oC

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում

18:48 06.08.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը:

Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝

  • արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները,
  • արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում,
  • արվեստագետի ներդրումը բարձրարժեք երկերի ստեղծման, արվեստի զարգացման, մշակույթի ոլորտում ակտիվ գործունեության ծավալման գործում,
  • արվեստագետի ավանդը երիտասարդ սերնդի ձևավորման գործում,
  • արվեստագետի պետական պարգևներն ու պատվավոր կոչումները,

Արվեստագետների ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից՝ հարցազրույցի միջոցով:

Մրցույթի արդյունքում ընտրվելու է 18 արվեստագետ:

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հայտերն ընդունվում են մինչև 2025 թ. օգոստոսի 21-ը ներառյալՀայտաձևն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 95-112-292 հեռախոսահամարով (Հռիփսիմե Ալեքյան, ծրագրի գլխավոր համակարգող):

Ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Երևանում և ՀՀ մարզերում նախատեսված հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների ընտրությունը կկատարվի՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային խմբերի հետաքրքրություններն ու առանձնահատկությունները։

Հանդիպումները կզուգորդվեն պրեզենտացիաներով, երաժշտական կատարումներով, ստեղծագործությունների հատվածային դիտումներով, գրական ընթերցումներով։ Հանդիպումների վերջին մասը կտրամադրվի հարցուպատասխանին, ինչը կնպաստի աշակերտ-արվեստագետ՝ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը։

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը, մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումն արվեստի բնագավառներում, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, ընդլայնել արվեստի ոլորտներում աշակերտների ճանաչողության սահմանները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

14:20 07.08.2025

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:11 07.08.2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:05 07.08.2025

64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...

BACK_TO_TOP