09:18 07.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում վերջին հարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։
«Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի հարավում», – ասվում է հայտարարության մեջ:
Հարվածված թիրախների թվում զինվորականները նշել են «զենքի պահեստներ», «հրթիռային կայաններ» և «ինժեներական սարքավորումներ պահող օբյեկտներ, որոնք թույլ են տվել վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները տարածքում»:
Բանակի տվյալներով՝ շարժումը շարունակում է փորձել վերակառուցվել ամբողջ հանրապետությունում՝ «օգտագործելով լիբանանյան բնակչությանը որպես կենդանի վահան»։
«Զենքի առկայությունը և «Հեզբոլլահի» գործունեությունը այս տարածքում Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի համաձայնագրերի խախտում են», – նշել է մամուլի ծառայությունը։
13:35 07.08.2025
Պուտինը կարող է այցելել Հնդկաստան օգոստոսի վերջին13:43 07.08.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 7-ին, ժամը 09:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...
13:35 07.08.2025
Պուտինը կարող է այցելել Հնդկաստան օգոստոսի վերջինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան սպասվում է օգոստոսի վերջին, հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը։ «Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք մենք շատ ենք գնահատում, մեր երկրների միջև ռազմավարական գործընկերություն կա։ Մենք բարձր մակարդակով ենք շփվում։ […] ...
13:27 07.08.2025
Բեռնատարի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտում. ԲԸՏՄՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևան համայնքում շրջայցի ընթացքում նկատել են կոյուղու կեղտաջրեր տեղափոխող բեռնատար ավտոմեքենա, որի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտային տարածքում։ Էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ իրավախախտի ինքնությունը պարզվել է, անհապաղ գրավոր հաղորդում է ուղարկվել ԲԸՏՄ: ...
13:15 07.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ՍյունիքումՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել է, որ Տոլորս-Բնունիս ավտոճանապարհի մոտ զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է ինքնաձիգ, հրացան և տարբեր տրամաչափի 27 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և հիշեցնում, […] ...
13:07 07.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 7-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 7-ին 4168 արևային բծերի խմբում (N04W29) գրանցվեց M2.2 մագնիտուդով 25 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Ընդհանուր առմամբ, օգոստոսին գրանցվել է այս հզորության յոթ բռնկում։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման […] ...
12:58 07.08.2025
Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, 22 անշարժ գույքերի հափշտակության և դրան օժանդակելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հասարակության և պետության շահերի դեմ, 2000-2013թթ․ կազմել է Պտղնի համայնքի տարածքում գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր տարբեր նպատակային նշանակության հողերն իբր համայնքի հողային բարեփոխումների […] ...