Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

22:21 12.08.2025

Օգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

Ի՞նչ կոնկրետ արդյունքներ արձանագրեցին այս և երկու տարի առաջ կայացած համաժողովները։ Ի՞նչ վիճակագրություն ունի «ԻԳործ» ծրագիրը, հայրենադարձության ի՞նչ պատկեր կա Հայաստանում, և ինչպե՞ս պայքարել մարդկային ներուժի արտահոսքի դեմ։ Այս հարցերից է խոսել Զարեհ Սինանյանը, նաև անդրադարձել՝ Սփյուռքի խնդիրներին։ Աշխարհով մեկ սփռված Սփյուռքի և ընհանուր առմամբ աշխարհում հայ բնակչության թվակազմի վերաբերյալ տվյալները տարբեր են՝ 15 միլիոն, 10 միլիոն, ավելի քիչ։

«10 միլիոն թիվը կարծում եմ ավելի իրատեսական է։ Եթե 3 միլիոնը Հայաստանի բնակիչների թիվն է, ապա Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում։ Եթե այլ մակարդակի վրա քննարկենք պետք է հարցնենք․ իսկ համշենահայե՞րը, իսկ զազանե՞րը․․․ Այստեղ արդեն այլ հարցեր են առաջանում, որոնք կարող են այդ թիվը կտրուկ փոխել»,-նշել է Զարեհ Սինանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:22 13.08.2025

Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Սևա Հոթելս» ՍՊԸ-ին պատկանող «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, Արտանիշ բնակավայր): Պարզվել է, որ այն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ ✔️ խոհանոցում նվազագույնի չի հասցվում օդից փոխանցվող աղտոտումը, ✔️պայքար չի տարվում միջատների դեմ, ✔️ պատուհաններն ու այլ բացվածքները չունեն […] ...

Կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակով

17:16 13.08.2025

Կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակով

Մեքսիկայի կառավարությունը մեկնարկել է օտարերկրացիների համար նախատեսված 2025-2026 ուստարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը։ Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ Ակադեմիական համագործակցության կառավարման համակարգի (SIGSA) միջոցով՝ https://sigca.sre.gob.mx/: Մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2025 թ․ սեպտեմբերի 12-ը՝ Զարգացման համար միջազգային համագործակցության մեքսիկական գործակալության (AMEXCID) կայքի միջոցով՝ https://shorturl.at/4xvbx: Մանրամասների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646: ...

ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

17:11 13.08.2025

ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Անի համայնքի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ նախարարը դիտարկել է «Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500մ հատվածի ասֆալտապատում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող աշխատանքների […] ...

Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն, «Mitsubishi»-ն ու բեռնատար «ԳԱԶել»-ը. կան տուժածներ

17:06 13.08.2025

Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն, «Mitsubishi»-ն ու բեռնատար «ԳԱԶել»-ը. կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Mitsubishi», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...

Երկու նոր ենթահամակարգեր՝ emis համակարգում

17:00 13.08.2025

Երկու նոր ենթահամակարգեր՝ emis համակարգում

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ առաջիկայում emis համակարգում գործարկվելու են երկու նոր ենթահամակարգեր։ Դրանցից մեկը՝ կադրերի համալրման հարթակը, ինքնաշխատ եղանակով կգեներացնի դպրոցներում առկա բոլոր թափուր հաստիքները և ուսումնական պլանում ընդգրկված, բայց չբաշխված ժամերը։ Այս տեղեկատվության հիման վրա էլեկտրոնային հարթակում ինքնաշխատ եղանակով կկազմակերպվեն մրցույթներ՝ ապահովելով թափանցիկ և կառավարվող գործընթաց։ 2024 թվականին այս ուղղությամբ արձանագրվել է նշանակալի առաջընթաց՝ […] ...

Հանրակրթական բոլոր դպրոցները փուլային եղանակով կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության ներքո

16:56 13.08.2025

Հանրակրթական բոլոր դպրոցները փուլային եղանակով կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության ներքո

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը երկար ժամանակ քննարկման փուլում էր, արդեն հաստատվել է Կառավարության կողմից և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին՝ վերջնական հաստատման համար։ Ըստ նախագծի՝ դպրոցների վարչատնտեսական կառավարումը կշարունակի մնալ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ենթակայությամբ։ Նախատեսվում է, որ մարզպետարանների ենթակայությամբ գործող […] ...

BACK_TO_TOP