Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը. Եղիազար Վարդանյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը. Եղիազար Վարդանյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ

11:28 10.08.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

«Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ: Ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով դուք նպաստում եք մեր երկրում նոր դպրոցի, մանկապարտեզի, ժամանակակից հարմարություններով առողջապահական, մշակութային ու մարզական կառույցների ստեղծմանը, ճանապարհների, ջրամբարների և այլ ենթակառուցվածքների կառուցմանն ու բնակելի նոր թաղամասերի ձևավորմանը։

Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը։ Այս գիտակցումն ունենալու դեպքում, վստահաբար, կապահովվի շինարարական ծրագրերի բարձր որակը, հուսալիությունը և հարմարավետությունը:

Վերջին տարիներին շինարարության ծավալները շարունակաբար աճում են, ինչը վկայում է տնտեսության մեջ շինարարության առանցքային դերի ու կառավարության կողմից ոլորտի կարևորման մասին։ Ծավալների աճն արտացոլվում է նաև վճարված հարկերի տեսքով։ Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները 2024թ. նույն ժամանակաշրջանի համեմատ շեշտակի՝ մոտ 47%-ով աճել են՝ կազմելով 105.6 մլրդ դրամ։ Շնորհակալ եմ հարկերը պարտաճանաչ վճարելու պետականամետ գործելաոճի համար։

Կառավարությունը շարունակելու է կապիտալ շինարարության ծավալներն ընդլայնելու հանձնառությունը։ Գալիք տարիներին գործունեության դաշտը կանխատեսելի դարձնելու նպատակով արդեն սկսվել են նոր շրջափուլի համար հաջորդ մեծ խումբ դպրոցների և մանկապարտեզների նախագծման աշխատանքները։ Սա խթան պետք է լինի՝ շինարարական ներուժը առավելագույն պատրաստվածության բերելու, ոլորտի դեռևս չօգտագործված ներուժը լավագույնս իրացնելու համար։ Հուսով եմ՝ վստահելի հետագիծ ու ձեռագիր ունեցող շինարարական կազմակերպությունները հետաքրքրված կլինեն՝ իրենց մասնագիտական ներդրումն ունենալու պետական ծրագրերում, իսկ Հայաստանի շինարարական մշակույթում միջազգային չափանիշներ ու նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու նրանց օրինակը վարակիչ կլինի գործընկերների համար։

Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին ձգտում է խթաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի շինարարության ոլորտը համընթաց շարժվի համաշխարհային միտումներին։ Այդ նպատակով առանցքային կլինի Եվրոպական միության քաղաքաշինական նորմերի մոտարկումն ու տեղայնացումը։ Զուգահեռաբար մշակում ենք կազմակերպությունների վարկանիշավորման մեխանիզմ, որը կնպաստի քաղաքաշինական գործունեության որակի բարձրացմանը և դաշտում նոր նշաձողի սահմանմանը։

Սիրելի՛ շինարարներ, կրկին շնորհավորելով Շինարարի օրվա առթիվ՝ մաղթում եմ բազում հաջողված ծրագրեր և նոր հնարավորություններ»,- նշվում է ուղերձում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

22:21 12.08.2025

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

Օգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

22:10 12.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

Գազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...

SHANTNEWS

22:00 12.08.2025

SHANTNEWS

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

21:54 12.08.2025

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

21:45 12.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

21:29 12.08.2025

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP