Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ

09:15 12.08.2025

Բեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։

Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել են Գազա քաղաքի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ գտնվող լրագրողների վրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։

Գազայի իշխանությունները հայտնել են, որ հարվածի հետևանքով զոհվել է նաև պաղեստինյան «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակից Մոհամմեդ ալ-Խալիդին: Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են ալ-Շարիֆին հարված հասցնելու մասին:

«Մենք դեռևս չունենք մեր սեփական տվյալները դեպքի վերաբերյալ։ Սակայն ակնհայտ է, որ եթե Իսրայելն ասում է, որ հարվածը ուղղված է եղել կոնկրետ անձի դեմ, ապա, նախ պետք է պատասխանենք այն հարցին, թե ինչու են մահացել հինգ գործընկերներ։

Նաև բացարձակապես պարզ է, որ Իսրայելը պետք է բացատրի, թե ինչպես կարող է նույնիսկ արդարացնել լրագրողի պաշտպանության կարգավիճակի կորուստը»,-րագրողներին ասել է Հինտերսիրը Գերմանիայի կաբինետի ճեպազրույցի ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP