Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+31.09 oC

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

17:48 12.08.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։

Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի համերգով։

Շնորհավորելով երիտասարդներին տոնական օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս տարվա կարգախոսը՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», շեշտում է երիտասարդների նշանակալի ներդրումը համայնքային կյանքում։ Նրա խոսքով՝ Ապարանը դրա լավագույն օրինակներից է․ շնորհիվ երիտասարդների նախաձեռնողականության՝ քաղաքն օրեցօր դառնում է ավելի գեղեցիկ, բարեկարգ, հետաքրքիր ու բովանդակային։

«Երիտասարդությունը կյանքի այն շրջանն է, երբ պետք է մտածել մեծ նպատակների մասին և վստահ քայլերով շարժվել դրանց իրականացման ուղղությամբ։ Բոլոր մեծ նպատակները սկսվում են միջավայրի փոփոխությամբ և իրականանում են միայն այն դեպքում, երբ ամեն օր հետևողական ջանք ենք ներդնում դրա համար։ Չի կարող աշխարհը դառնալ ավելի լավը, եթե մեր համայնքներն ու անմիջական միջավայրերն ավելի լավը չեն։ Մեծ պատկերը գոյանում է ամեն բաղադրիչից. համայնքներում մեր ներդրած ջանքը փոխում է նաև մեր երկիրը», – ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նա կարևորել է նաև երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում՝ ընդգծելով, որ Հայաստանի տարբեր համայնքներում ձևավորվում են երիտասարդական խորհուրդներ, որոնք կապ են ստեղծում երիտասարդների և պետական մարմինների միջև։ ԿԳՄՍ նախարարությունում այս գարնանից դպրոցականների, ուսանողների և երիտասարդների համար սահմանվել է ընդունելության հատուկ օր, որի ընթացքում նախարարն անձամբ է լսում նրանց առաջարկներն ու մտահոգությունները՝ առանց նախապես սահմանված օրակարգի։

Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ երիտասարդների նկատմամբ ուշադրությունը պետք է չսահմանափակվի միայն տարվա մեկ օրով․ նրանք պետք է ներգրավված լինեն յուրաքանչյուր կարևոր հարցի քննարկման ժամանակ։ Նախարարի համոզմամբ՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը հնարավորություն է տալիս այս գործընթացը դարձնել ինստիտուցիոնալ և շարունակական։

Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը դիմել է երիտասարդներին. «Վայելեք ձեր երիտասարդությունն ու անդադար սովորեք, որպեսզի ամեն հաջորդ օրը ձեզ զգաք ավելի ուժեղ, մրցունակ ու պատրաստ դիմագրավելու մեր առջև կանգնած խնդիրներին։ Երբ ձեզ կզգաք ուժեղ, բարեկեցիկ ու երջանիկ, ուրեմն վստահ եղեք, որ այդպիսին է նաև մեր երկիրը։ Երջանիկ անհատներն ու քաղաքացիներն են, որ ձևավորում են երջանիկ պետություն»։

Միջոցառման մասնակիցներին ողջունել և շնորհավորել է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:

Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաև Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում՝ ներառելով մարզամշակութային ծրագրեր, ինտելեկտուալ խաղեր, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ և թեմատիկ քննարկումներ։ Միջոցառումները կազմակերպվել են պետական և հասարակական կառույցների նախաձեռնությամբ՝ ստեղծելով հարթակ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործական նախաձեռնությունների ճանաչման ու խրախուսման համար։ Միջոցառումների ծրագիրը կազմվել է նախապես անցկացված առցանց հարցման հիման վրա, որի արդյունքում բացահայտվել են երիտասարդների նախասիրությունները, հետաքրքրությունները և մասնակցության նախընտրելի ձևերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

15:05 13.08.2025

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...

SHANTNEWS

15:00 13.08.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ը

14:45 13.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ը

Բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ […] ...

Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

14:31 13.08.2025

Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի  Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Բաքուն տեղյակ է Կիևին զենքի մատակարարման հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին․ ՌԴ ԱԳՆ

14:28 13.08.2025

Բաքուն տեղյակ է Կիևին զենքի մատակարարման հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին․ ՌԴ ԱԳՆ

Կիևի ռեժիմին զենքի մատակարարման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է Ադրբեջանին. նման գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: Դիվանագետը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Բաքուն կարող է վերացնել Կիևին զենքի մատակարարման վրա դրված արգելքը, եթե Ռուսաստանի զինված ուժերը շարունակեն հարձակվել […] ...

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

14:17 13.08.2025

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

BACK_TO_TOP