ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+33.09 oC

ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին

13:49 14.08.2025

Օգոստոսի 1-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերը։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ Ըստ այդմ, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 192 դեպք։ Աճել են մարդու կյանքի և սեփականության դեմ ուղղված ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները։ Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտման 100 տոկոսանոց արդյունք են արձանագրել մարդու առողջության և սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված հանցատեսակների առումով։
Զեկույցներով հանդես են եկել նաև Համյանքային ոստիկանության Գեղարքունիքի մարզի բաժինների ղեկավարները։
Համայնքային ոստիկանության Գավառի բաժնում գրանցվել է 99 դեպք՝ 33-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 99 հանցանքից բացահայտվել է 83-ը։ Նվազում արձանագրվել է գրեթե բոլոր ուղղություններով, այդ թվում՝ սեփականության դեմ ուղղված հանցանքների։ Միևնույն ժամանակ աճել են կառավարման կարգի դեմ ուղղված հանցանքները։ Աճել են նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի և ապօրինի թմրաշրջանառության բացահայտումների աճ է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության ճամբարակի բաժնում։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնում գրանցվել է 71 հանցանք, բացահայտվել՝ 49-ը։ Աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ սեփականության դեմ ուղղվածները։ Անցած վեց ամսվա ընթացքում բաժնի սպասարկման տարածքում անչափահասի կողմից կատարված հանցագործություն չի արձանագրվել։
Հաշվետու ժամանակահատվածում անչափահասի կողմից հանցանք չի կատարվել նաև Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի սպասարկման տարածքում։ Գրանցված 155 դեպքից բացահայտվել է 119-ը։ Նվազել են սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ մարդու դեմ ուղղվածները։ Աճել է նաև լատենտային հանցագործությունների թիվը, ինչը պայմանավորված է ապօրինի թմրաշրջանառության բացահայտումներով։
Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում գրանցված 285 հանցանքից էլ բացահայտվել է 237-ը։ Աճել են խարդախությունների դեպքերն ու հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, նվազել՝ ընտանեկան բռնության դեպքերը, որոնցով բոլոր բռնարարները հաշվառվել են։ Միևնույն ժամանակ Սևանի համայնքային ոստիկանները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էականորեն շատ են բացահայտել ապօրինի թմրաշրջանառության և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։
Ընտանեկան բռնության դեպքերի էական նվազում է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի սպասարկման տարածքում։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցված 117 հանցանքից բացահայտվել է 81-ը։ Ընդհանուր պատկերում աճել են ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։ Միևնույն ժամանակ աճել են մարդու և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքները։
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 5107 ահազանգ՝ 981-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Գեղարքունիքի պարեկները կազմել են ընդհանուր 37․787 արձանագրություն՝ 1319-ով ավելի՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 678 վարորդ։ Բացի այդ, Գեղարքունիքի պարեկները բացահայտել են 422 հանցանք, այդ թվում՝ 117-ը ապօրինի թմրաշրջանառության դեպք, 17-ը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում։
Արփինե Սարգսյանը, ընդհանուր առմամբ բավարար գնահատելով Ոստիկանության ծառայությունների անցած վեց ամսվա աշխատանքը, մի շարք հանցատեսակների ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ։
ՆԳ նախարարը մարզի քրեական ոստիկաններից պահանջել է ձեռնարկել թիրախային օպերատաիվ-հետախուզական միջոցառումներ՝ մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կարճ ժամանակում բացահայտելու համար։ Բացի այդ, ուշադրության կենտրոնում պահել նախկինում կատարված նմանատիպ հանցանքների բացահայտման աշխատանքները։
Մարզի օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու համատեքստում նախարար Սարգսյանը հանձնարարել է ինտենսիվացնել կանխարգելիչ բնույթի միջոցառումները՝ այդ շրջանակում ներառելով նաև քրեական ենթամշակույթ կրող կամ քրեական ենթամշակույթին հարող անձանց հետ տարվող աշխատանքները։
Առանձնահատուկ կարևորելով շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների կանխումն ու բացահայտումը, ՆԳ նախարարը տարածքային բաժինների պետերին հանձնարարել է գործընկեր կառույցների հետ համագործակցված, 24-ժամյա ռեժիմով իրականացնել արտաքին ծառայություն ու օպերատիվ ցանկացած տվյալի պատշաճ ստուգում՝ նաև բացառելով ապօրինի ձկնորսության դեպքերը։
Նախարարն ընդգծել է, որ Գեղարքունիքը զբոսաշրջային մարզ է, ուստի առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, իրավախախտումներին արձագանքել արագ, իսկ իրավախախտների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ նախատեսված ներգործության խիստ միջոցներ։
Պարեկային ծառայության գործառույթների մասով Արփինե Սարգսյանը հանձնարարել է մշտապես ուժեղացված հսկողություն իրականացնել՝ հատկապես Երևան-Սևան ավտոճանապարհին՝ բացառելով արագության գերազանցումների, ոչ սթափ անձանց ավտոմեքենա վարելու, չթույլատրվող հատվածներով ճանապարհը հատելու դեպքերը, որոնք հաճախ դառնում են ողբերգական ելքով պատահարների պատճառ։
Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող բոլոր ծառայություններին շնորհակալություն է հայտնել Վարդավառին իրականացրած ուժեղացված հսկողության համար, ընդգծել, որ յուրաքանչյուրի ներդրած ջանքի արդյունքում է մարզում տոնական օրն անցել առանց լուրջ միջադեպերի։
Նույն օրը նախարար Սարգսյանը, ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Գեղարքունիքի հրշեջ-փրկարարական վարչության Սևանի ջրափրկարարական ջոկատ ու հետևել շինաշխատանքների ընթացքին։
Արփինե Սարգսյանը եղել է նաև Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում, ծանոթացել անձնակազմի աշխատանքային պայմաններին։
Այնուհետև նախարար Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Սևանի բաժին, հետևել մատուցվող ծառայությունների ընթացքին ու քաղաքացիներից հետաքրքրվել դրանց որակի մասին։
Նախարարը եղել է նաև ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Սևանի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ շրջել հաստատության տարածքում, զրուցել քաղաքացիների հետ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

17:05 14.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Օգոստոսի 18-ին և 19-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Քանաքեռ-Զեյթուն (հասցե՝ Ահարոնյան փող., 3 շենք), Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք), Դավթաշեն (հասցե՝ 4-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 31/2 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման […] ...

Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին վիրավորանքի համար

16:57 14.08.2025

Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին վիրավորանքի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգյուր Օզելի դեմ՝ նրան մեղադրելով վիրավորանքի մեջ և պահանջելով 1 միլիոն լիրա (24,5 հազար դոլար) փոխհատուցում բարոյական վնասի համար, հայտնել է թուրք առաջնորդի փաստաբանը։ Օգոստոսի 13-ին Ստամբուլում կայացած հանրահավաքում ելույթ ունենալով՝ Օզելը, մասնավորապես, մեղադրել է Էրդողանին մարտ ամսին Ստամբուլի ընդդիմադիր […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ մեթադոնի լուծույթով սրվակներ են հայտնաբերվել․ Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:50 14.08.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ մեթադոնի լուծույթով սրվակներ են հայտնաբերվել․ Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օգոստոսի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Հրաչյա Աճառյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ապակե կաթուցիչ, կռփազենք ու մեթադոնի լուծույթով 6 տարա: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Անչելոտին չի հայտնվել 30 լավագույն մարզիչների ցանկում

16:43 14.08.2025

Անչելոտին չի հայտնվել 30 լավագույն մարզիչների ցանկում

ESPN-ը հրապարակել է աշխարհի 30 լավագույն ֆուտբոլային մարզիչների վարկանիշային ցուցակը: Այն կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ մարզչական վարպետություն, խաղի ոճ, անձնակազմի կառավարում, հաղորդակցման հմտություններ, ձեռքբերումներ և X-ֆակտոր (նորարարություն և զարմացնելու ունակություն): Առաջին հորիզոնականում է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որը նախորդ մրցաշրջանում նվաճել է «թրեբլ»: Երկրորդ տեղում է Առնե Սլոտը, որը «Լիվերպուլի» հետ հաղթել […] ...

Խոշոր չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

16:36 14.08.2025

Խոշոր չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, իրենց զորամասին հատկացված ավելի քան […] ...

Ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը ավտոմեքենայում. ԱՆ

16:30 14.08.2025

Ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը ավտոմեքենայում. ԱՆ

Ծնողների կարևորագույն առաքելություններից մեկը երեխայի անվտանգության ապահովումն է, այդ թվում`ավտոմեքենայում: Ամեն տարի հազարավոր երեխաներ վնասվածքներ են ստանում ավտովթարների հետևանքով: Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը: Իսկ անվտանգության գոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը: Ավտոմեքենայում մանկական նստատեղերի ճիշտ օգտագործումը պարտադիր […] ...

BACK_TO_TOP