Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից:
«Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում է Արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։