15:32 19.08.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:
Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:
Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ և ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է, և մենք ուրախ ենք դրա համար։ Մենք արդեն հասցրեցինք հարցերի բավականին լայն շրջանակ քննարկել, և ուրախ եմ արձանագրել, որ իմ տպավորությունն այն է, որ այդ քննարկումների արդյունքում մեր փոխադարձ վստահությունն ավելի է ամրապնդվում։ Կրկին անգամ ողջունում եմ և բարով եք եկել»:
Իր հերթին Մասուդ Փեզեշքիանը նշել է.
«Ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար: Ինչպես նշեցիք, քննարկումները շատ կառուցողական էին և ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկուստեք Աստծո կամոք կյանքի են կոչվելու։
Մեր հարաբերությունները պատմական են, շատ մտերիմ, և մեր երկրի, նաև մեր Գերագույն գլխավոր առաջնորդի համոզմունքն այն է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և օր-օրի զարգանան։
Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունելու այդ ամբողջականության խախտումը։ Բարեբախտաբար մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և հուսով եմ, այս քննարկումների և հանդիպումների ընթացքում կկարողանանք ավելի շատ զարգացնել այդ հարաբերությունները»:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
19:50 19.08.2025
Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...
19:45 19.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր […] ...
19:38 19.08.2025
Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումըՈւկրաինան և ԵՄ-ն Վաշինգտոնում չեն քննարկել Կիևի համար ԱՄՆ-ից եվրոպական գումարով զենք գնելու հարցը՝ ընդհանուր առմամբ մինչև 90 միլիարդ դոլարի չափով, ինչը Զելենսկին Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Վաշինգտոնում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինան և ԵՄ-ն այս հարցը չեն քննարկել», – […] ...
19:30 19.08.2025
WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...
19:22 19.08.2025
Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսըԱշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը: Իսպանացին եզրափակչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների հետ, ով 5-րդ գեյմից հետո վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Հաշիվը 5-0 էր` հօգուտ Ալկարասի: Իտալացին նախորդ տարի էր նվաճել Ցինցինատիի հեղինակավոր մրցաշարի տիտղոսը: Մեկ ամիս առաջ Սիներն Ալկարասին հաղթել էր «Ուիմբլդոնի» եզրափակչում: ...
19:16 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի […] ...