Վրաստանի վարչապետը հայտնել է, թե երբ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC

Վրաստանի վարչապետը հայտնել է, թե երբ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը

16:01 19.08.2025

 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը մինչև 2030 թվականը։
«Գիտեք, թե մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը որն է։ Առաջին հերթին, դա ԵՄ-ին ինտեգրումն է։ Սա մեր հայտարարած նպատակն է, մենք նաև հայտարարել ենք, որ մինչև 2028 թվականը կկատարենք ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ավելի քան 90%-ը։ Մենք պատրաստ կլինենք ԵՄ-ին միանալ մինչև 2030 թվականը։ Գլխավորն այն է, որ այդ ընթացքում ԵՄ-ում գործընթացները զարգանան այլ ուղղությամբ», – լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ այս փուլում ԵՄ-ում միտումները մտահոգիչ են ժողովրդավարության, մարդու իրավունքների և տնտեսության տեսանկյունից։
«Ցավոք, բոլոր ուղղություններով բացասական արձագանք կա։ Մենք հույս ունենք, որ մինչև 2030 թվականը, երբ մենք պատրաստ լինենք միանալ ԵՄ-ին, այնտեղ այս միտումները կփոխվեն, և ԵՄ-ում ժողովրդավարական համակարգը կբարելավվի։ Մարդու իրավունքները ավելի լավ կպաշտպանվեն, և տնտեսությունը կամրապնդվի», – հավելել է նա։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

20:48 19.08.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

Oգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:28 19.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

20:16 19.08.2025

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

Ցինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

19:55 19.08.2025

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

Հայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...

Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը

19:50 19.08.2025

Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը

«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...

BACK_TO_TOP