Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

17:00 19.08.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք պատշաճ ձևով ծանուցվել են 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձինք, սակայն, այդ ընթացքում չեն ներկայացրել հայտարարագրերը և չեն ներկայացել հանձնաժողովին:

Դրանից հետո Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, և տեղի ունեցած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ 200․000-ական ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին:

Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝  համայնքների նախկին ղեկավարները 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագրեր չեն ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթներով նախաքննություններն ավարտվել են, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

21:09 19.08.2025

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

20:48 19.08.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

Oգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:28 19.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

20:16 19.08.2025

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

Ցինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

19:55 19.08.2025

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

Հայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP