Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC

Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

10:03 23.08.2025

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Ռոզլենդ քաղաքի գտնվող Smitty’s Supply գործարանում, որն արտադրում է ավտոմոբիլային արդյունաբերության համար նախատեսված քսանյութեր, պայթյուն է տեղի ունեցել: Գործարանի մոտակայքում ապրող մարդկանց տարհանման հրաման է տրվել, հաղորդում է Fox News-ը։

Նշվում է, որ տեղի իշխանությունները հայտարարել են գործարանից մեկ մղոն շառավղով պարտադիր տարհանման մասին: Հեռուստաալիքի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է գործարանից բարձրանում սև ծխի մեծ սյուն։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ: Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդեռլանդների թագավորը ընդունել է կառավարության որոշ անդամների հրաժարականը

17:15 23.08.2025

Նիդեռլանդների թագավորը ընդունել է կառավարության որոշ անդամների հրաժարականը

Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրն ընդունել է «Նոր սոցիալական պայմանագիր» (NSC) կուսակցության չորս պաշտոնակատար նախարարների և չորս պետական ​​քարտուղարների հրաժարականը, որոնք հրաժարական էին տվել Իսրայելի դեմ պատժամիջոցների շուրջ տարաձայնությունների պատճառով, ասվում է թագավորական տան հայտարարության մեջ։ «Օգոստոսի 22-ին պաշտոնակատար վարչապետ Դիկ Շոֆը Նորին Մեծությանը տեղեկացրել է, որ կաբինետի նիստից հետո Ազգային անվտանգության խորհրդի անդամները խնդրել են իրենց […] ...

Դիլիջանի թունելը ժամը 18:00-ից բաց կլինի երթեւեկության համար

17:05 23.08.2025

Դիլիջանի թունելը ժամը 18:00-ից բաց կլինի երթեւեկության համար

Ավարտվել են Դիլիջանի թունելի երթեւեկելի մասում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Ժամը 18:00-ից թունելը բաց կլինի երթեւեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Սկանդալային օլիմպիական չեմպիոնը հերքել է տարածված տեղեկությունը

17:00 23.08.2025

Սկանդալային օլիմպիական չեմպիոնը հերքել է տարածված տեղեկությունը

Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Իման Խելիֆը հերքել է իր նախկին մենեջերի հայտարարությունը, թե ինքն ավարտել է կարիերան: «Այս լուրերը հիմնված են այն մարդու խոսքերի վրա, ով ինձ չի ներկայացնում։ Ես կարծում եմ, որ նա դավաճանել է ինձ և իմ երկիրն իր կեղծ հայտարարություններով։ Ես չեմ հեռացել բռնցքամարտից, պարբերաբար մարզվում եմ և շարունակում զարգանալ որպես մարզիկ։ Այդպիսի […] ...

Տոկաևը Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը

16:41 23.08.2025

Տոկաևը Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը, շաբաթ օրը հաղորդել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին», – […] ...

Ո՞վ է մեղավոր ու ինչո՞ւ չի լուծվում Նուբարաշենի աղբավայրի խնդիրը

16:28 23.08.2025

Ո՞վ է մեղավոր ու ինչո՞ւ չի լուծվում Նուբարաշենի աղբավայրի խնդիրը

Նուբարաշենի աղբավայրն արդեն 75 տարեկան է։ Այստեղ տարեկան շուրջ 300,000 տոննա աղբ է տեղափոխվում։ Խնդիրը քննարկվել է «Հեռանկար բանավեճի» շրջանակում։ ...

Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առիթով ՀՀ վարչապետն ու պաշտոնատար այլ անձինք ուղերձներ են հղել

16:20 23.08.2025

Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առիթով ՀՀ վարչապետն ու պաշտոնատար այլ անձինք ուղերձներ են հղել

«ՀՀ-ն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ արված իր ուղերձում: Ազգային ժողովի և հանրապետության նախագահները ևս շնորահավորական ուղերձներ են փոխանցել: Մանրամասները՝ […] ...

BACK_TO_TOP