ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

10:53 23.08.2025

Օգոստոսի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաները երկու երկրների համագործակցության ուղղություններից է։

Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Նա նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կփորձի առավել խորացնել երկկողմ համագործակցությունը՝ հատկապես համատեղ ծրագրերի, տեխնոլոգիական, գիտակրթական փոխանակումների և ներդրումային նախաձեռնությունների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քննարկման կենտրոնում եղել են գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ոլորտները՝ մասնավորապես տիեզերական տեխնոլոգիաներ, կիբեռանվտանգություն, թվայնացում, տեխնոլոգիական արդյունաբերություն:

Կողմերն անդրադարձել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությանը, չինական ընկերությունների ներգրավման և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

18:25 23.08.2025

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին: Մանրամասները՝ ԱԳՆ-ի տեսանյութուն։ ...

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

18:20 23.08.2025

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի […] ...

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

18:12 23.08.2025

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքելու ծրագրերը, հաղորդում է Syria TV-ն։ Հեռուստաալիքի հարցմանը ի պատասխան Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը «հերքում է երկու կողմերի միջև որևէ անվտանգության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող որևէ հաղորդագրություն»։ Ավելի վաղ Independent Arabia-ն, հղում անելով սիրիական աղբյուրներին, պնդում էր, որ […] ...

SHANTNEWS

18:00 23.08.2025

SHANTNEWS

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

17:48 23.08.2025

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

Գերմանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է CDU/CSU և SPD դաշինքից կազմված կառավարության աշխատանքից, գրեթե 60%-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (CDU) աշխատանքից։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 62%-ը դժգոհ է Գերմանիայում իշխող կոալիցիայի աշխատանքից։ Հարցվածների միայն 26%-ն է դրական գնահատել կառավարության աշխատանքը։ Միաժամանակ, Գերմանիայի […] ...

Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ

17:37 23.08.2025

Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է շփվում կնոջ՝ Մելանիայի հետ, չնայած այն հանգամանքին, որ նա հազվադեպ է հայտնվում հանրության մեջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս նախագահական ժամկետի ընթացքում նա հանրությանը հայտնվել է ընդամենը 19 օր, մինչդեռ նախորդ ժամկետում նա հայտնվել է 40 օր։ Այնուամենայնիվ, Մելանիան հաճախակի կապ է պահպանում ամուսնու հետ, հաճախ՝ […] ...

BACK_TO_TOP