13:19 28.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը:
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթության համակարգում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հաջողված փորձ կա, որի մասին են վկայում տարիներ շարունակ իրականացվող բազմաթիվ ծրագրերը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից մեծ ուշադրություն է դարձնում ներառական կրթության խնդիրներին, որոնք ընդգրկված են կրթության համակարգի առաջնահերթությունների շրջանակում: Նա նշել է, որ օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների տնօրենների հետ հանդիպումների հիմնական ուղերձը եղել է այն, որ համընդհանուր ներառումն անհրաժեշտ է հասարակությանը, այլ ոչ թե՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներին: Նախարարի խոսքերով՝ համընդհանուր ներառմանն ուղղված մեր քայլերի շնորհիվ, մոտ հինգ տարի հետո մեր երկիրը կունենա համակեցության այլ սկզբունքներով ու այլ չափանիշներով առաջնորդվող հասարակություն: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայումս հանրապետության 4 մարզում իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն, իսկ եկող տարի նախատեսվում է ևս 2 մարզի և Երևան քաղաքի անցումը ներառման: Միաժամանակ, նա շեշտել է, որ համընդհանուր ներառման անցման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում սոցիալական տարբեր խմբերի` աշակերտների, ծնողների, ուսուցիչների ու դպրոցի տնօրենների միջև: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է համագործակցությունը ինչպես պետական մարմինների, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև:
Աֆշան Խանը ողջունել է Հայաստանի ջանքերը համընդհանուր ներառման անցման ուղղությամբ, միաժամանակ նշելով, որ դպրոցներ կատարած իր այցելությունների ընթացքում արձանագրվել են որոշակի խնդիրներ՝ մասնավորապես այն, որ դպրոցների մի մասում դեռևս բացակայում են շենքային հարմարեցումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներառման գործընթացում ուսուցիչների վերապատրաստման, ուսուցչի օգնականի գործառույթների, հանրապետությունում մանկապարտեզների ցանցի ընդլայնման հետ կապված մի շարք այլ հարցեր:
21:54 19.08.2025
«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմինԴորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է և դուրս եկել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ: Դորտմունդցիներն առաջին փուլում հանդիպել են Երրորդ լիգան ներկայացնող «Ռոտ Վայս Էսենի» հետ և հաղթանակ կորզել մեծ դժվարությամբ: ...
21:43 19.08.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՕգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Արմեն Խաչատրյանի, Թումանյանի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Տիգրան Մխիթարյանի, Վարդենիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Վահան Զարոյանի թեկնածությունները։ Քննարկվել են քաղաքական այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյույթում: ...
21:29 19.08.2025
Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետԵրկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...
20:48 19.08.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներOգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...