ԻՊ-ի կողմնակիցները ահաբեկչություններ էին նախապատրաստել Ռոստովի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+23.09 oC

ԻՊ-ի կողմնակիցները ահաբեկչություններ էին նախապատրաստել Ռոստովի մարզում

15:53 17.04.2018

Անվտանգության դաշնային ծառայությունը Ռոստովի մարզում ԻՊ-ի կողմնակիցների է ձերբակալել, որոնք պլանավորել էին ահաբեկչություններ իրականացնել Ռոստովի մարզում, հայտնում է գերատեսչությունը:

Ահաբեկչական բջջի ղեկավարը ձերբակալվելիս անհայտ ծագման պայթուցիկ է պայթեցրել ու սպանվել: 3 մարդ ձերբակալվել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է «АК-74» ինքնաձիգ, ինքնաշեն նռնակներ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը  կարողացել է բացահայտել ԻՊ-ի կողմնակիցների խմբին, որը Սիրիայում գտնվող զինյալների կողմից պլանավորել էր իրականացնել աղմկահարույց ահաբեկչական հարձակումներ Ռոստովի մարզում՝ հրազենի ու ինքնաշեն պայթուցիկ սարքերի օգնությամբ:

Նշվում է, որ անցկացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 13 ընկերություն

10:25 22.08.2025

ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 13 ընկերություն

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով 1 անհատի, 13 ընկերության և 8 տանկերների։ ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ սահմանափակումները կիրառվել են Հունաստանի քաղաքացի Անտոնիոս Մարգարիտիսի նկատմամբ, որը, ենթադրաբար, «մի քանի տարի շարունակ նպաստել է իրանական նավթի և նավթամթերքի մատակարարմանը»։ Պատժամիջոցների ցանկում են նաև Չինաստանում, ԱՄԷ-ում և Մարշալյան կղզիներում գործող […] ...

ԱՄՆ-ը չեղարկել է ցունամիի մասին նախազգուշացումը Դրեյքի նեղուցում տեղի ունեցած երկրաշարժից հետո

10:15 22.08.2025

ԱՄՆ-ը չեղարկել է ցունամիի մասին նախազգուշացումը Դրեյքի նեղուցում տեղի ունեցած երկրաշարժից հետո

ԱՄՆ օդերևութաբանները չեղարկել են ցունամիի մասին նախազգուշացումը Հարավային Ամերիկայի և Անտարկտիդայի միջև գտնվող Դրեյքի նեղուցում 7.5 մագնիտուդով երկրաշարժից հետո։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արգենտինայի Տիերրա դել Ֆուեգո կղզու Տոլուին քաղաքից 706 կիլոմետր հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 10,8 կիլոմետր խորության վրա։ «Այս երկրաշարժից ցունամիի սպառնալիք այլևս չկա», – թարմացված հայտարարության մեջ ասվում է ԱՄՆ օդերևութաբանական ծառայության ցունամիների […] ...

Ճապոնիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի կայսրին

10:06 22.08.2025

Ճապոնիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի կայսրին

Օգոստոսի 20-ին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կայսր Նարուհիտոն շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում։ Դեսպան Սիմոնյանը Ճապոնիայի կայսրին է փոխանցել ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։ […] ...

Նեթանյահուն քննարկում է բանակցություններ վարողներ ուղարկելու հնարավորությունը Կատար կամ Եգիպտոս

09:59 22.08.2025

Նեթանյահուն քննարկում է բանակցություններ վարողներ ուղարկելու հնարավորությունը Կատար կամ Եգիպտոս

Բենիամին Նեթանյահուն քննարկում է Գազայի հատվածում արմատականների կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները վերսկսելու համար իսրայելական պատվիրակություն Կատար կամ Եգիպտոս ուղարկելու որոշումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դմիտրի Գենդելմանը, որը հրեական պետության վարչապետի գրասենյակի խորհրդականն է։ «Կատար կամ Եգիպտոս պատվիրակություն ուղարկելու հարցը քննարկվում է վարչապետի և կաբինետի կողմից»,-ասել է նա՝ ի պատասխան այս […] ...

Al Jazeera․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը կարող են հասնել Վենեսուելայի ափեր մինչև շաբաթավերջ

09:51 22.08.2025

Al Jazeera․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը կարող են հասնել Վենեսուելայի ափեր մինչև շաբաթավերջ

Ամերիկյան նավերը կարող են հասնել Վենեսուելայի ափեր մինչև շաբաթավերջ՝ թմրակարտելների դեմ պայքարի գործողության շրջանակներում, հաղորդել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ «Նախագահ Թրամփը հստակ և հետևողական է եղել այն հարցում, որ հանձնառու է օգտագործել Ամերիկայի բոլոր գործիքները՝ մեր երկիր թմրանյութերի հոսքը կանխելու և պատասխանատվության ենթարկելու համար», -երեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամը

09:45 22.08.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վարկային գործունեությամբ զբաղվող կազմակերպության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված […] ...

BACK_TO_TOP