14:46 29.09.2018
2018 թվականին կառավարությանը ներկայացված Շիրակի մարզի 16 ներդրումային ծրագրերից հաստատվել էր 7-ը, բայց իրականացվեց միայն 2-ը, որոնք արտադրության ոլորտից չեն:
Առաջինն իրականացնում է «Բասենի գովք» ընկերությունը: Հատկացված նախկին «Շիրակ» հյուրանոցի տարածքում ընկերությունը ամբողջությամբ ապամոնտաժել է երկրաշարժից կիսաքանդ մնացած շինությունը և իրականացնում է համալիր կենտրոնի կառուցման աշխատանքներ, որի համար, ըստ ներկայացված ծրագրի, կատարվելու է 1 միլիարդ դրամի ներդրում և երկու տարվա ընթացքում ստեղծվելու է 100-150 աշխատատեղ:
Իրականացված երկրորդ ներդրումային ծրագիրը «Արագած» մարզամշակութային կենտրոնի վերակառուցման ծրագիրն է եղել, որտեղ նաև հյուրանոցային մասնաշենք է կառուցվել:
Հաստատված, բայց այդպես էլ իրականություն չդարձած 5 ծրագրերը հիմնականում գյուղատնտեսական նշանակության են եղել: Գործարարներին առաջարկվել է 10-12 տոկոսադրույքով վարկի տրամադրում, ինչը ներդրողները համարել են ռիսկային ու հրաժարվել ծրագրերի հետագա իրականացումից:
«Գյուղատնտեսության ոլորտում նույնիսկ 8 տոկոսով վարկը համարվում է բարձր, պետք է ավելի ցածր տոկոսադրույքներ առաջարկվեին, այդ իսկ պատճառով այդ ծրագրերն այդպես էլ մնացին թղթի վրա»,- պարզաբանել է «Տեսանկյուն» հաղորդմանը հյուրընկալված Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության և վերլուծությունների բաժնի պետ Կարեն Բադիշյանը:
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...
23:23 12.08.2025
ՌԴ-ից ժամանած մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն ծննդօգնության ոլորտի հայ մասնագետների հետՄանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների և ծննդօգնության հաստատությունների ղեկավար անձնակազմի շրջանակում գիտագործնական սեմինարներ անցկացնելու նպատակով Հայաստանում են ՌԴ «Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» ներկայացուցիչները: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Դասընթացների շարքը, որը տարիների փորձ ունի, կրում է «Մայրական և մինչև 1 տարեկան երեխաների մահացության նվազեցման ուղիներ» անվանումը, իրականացվում է երկու երկրների առողջապահության […] ...
23:14 12.08.2025
Սպիտակ տունը հայտարարել է, որ Ալյասկայի գագաթնաժողովը կլինի երկկողմԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում նախատեսված հանդիպումը երկկողմանի կլինի, սակայն Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել Կիևի և Եվրոպայի դաշնակիցների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Տեսեք, (Ալյասկայում) բանակցություններում այս պատերազմի միայն մեկ կողմը կլինի։ Եվ այդ պատճառով նախագահը գնում է այնտեղ՝ կրկին […] ...
23:03 12.08.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: 28 կմ երկարությամբ ճանապարհի վրա այս պահին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կսկսվեն ընդհանուր նորոգված հատվածի գծանշման աշխատանքները։ Այնուհետև այց է կատարվել Հ-29 Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության […] ...
22:52 12.08.2025
Ինչու են թուրք գաղափարախոսները կարծում, որ «Թրամփի ուղին» ոչ թե ամերիկյան, այլ իսրայելական նախագիծ էԹուրքիայում ոչ բոլորն են ողջունել ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Խաղաղության և բարգավաճման Թրամփի միջազգային երթուղու» գաղափարը: Թուրքական քաղաքական էլիտայում կան մարդիկ, որոնք համարում են, որ սա, ըստ էության, հակաթուրքական նախագիծ է ու Անկարան պետք է փորձի տապալել դրա իրականացումը: Ովքե՞ր են դեմ հանդես եկողներն ու ինչո՞ւ են համարում Թրամփի նախագիծը հակաթուրքական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...