11:52 01.10.2018
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 4/3 շենքի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին՝ մոտ 3 հա, Շիրակի մարզի Շիրակի մարզի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում՝ 2 հա, Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 2 հա, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից դեպի Ծաղկեվանք տանող հատվածում՝ 1000 քմ, Արագածավան գյուղի մոտ՝ 30 հա, Կոտայքի մարզի Բարձրաշեն գյուղի մոտակա սարին՝ 180 հա, Հրազդան քաղաքի հեռուստաաշտարակին հարակից սարում՝ 2.5 հա, Դուրյան թաղամասում` Ռուսական դպրոցի մոտակայքում՝ մոտ 1 հա, «Ծովինար» ռեստորանի մոտակայքում՝ 1.5 հա, Աբովյան քաղաքի ջրմուղի մոտ՝ 1500 քմ, Ձորաղբյուրի ամառանոցներում՝ 2000 քմ, Բյուրեղավան քաղաքի ուսումնարանի հանրակացարանի հետնամասում՝ 2000 քմ, Նոր Գեղի գյուղի վերջնամասում՝ 1500 քմ, Վայոց ձորի մարզի Արին գյուղի «Սաման չխուր» կոչվող տարածքում՝ 15 հա, Հորս գյուղի «Խաչիկի պլանտաժ» կոչվող տարածքում՝ 1 հա, Տավուշի մարզի Տավուշ գյուղում գտնվող ջրամբարի մոտակայքում՝ 2000 քմ, Լոռու մարզի Կաթնաջուր և Գեղասար գյուղերի միջև ընկած սարալանջին՝ 18 հա, Արջուտ գյուղի աղբանոցի հարևանությամբ` 2000 քմ, Արարատի մարզի Ռանչպար գյուղի Նոր թաղամասի 6-րդ փողոցում՝ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում՝ 600 հակ անասնակեր, Նորատուս-Մարտունի ավտոճանապարհին՝ «Դրախտ» լողափի մոտակայքում՝ 8000 քմ խոտածածկույթ, Մարտունի քաղաքի Մաշտոցի փողոցում՝ մոտ 350 հակ անասնակեր:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...