Ներդրվում է պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության մոդել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Ներդրվում է պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության մոդել

12:37 01.10.2018

Կարևորելով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում կրթության ոլորտի զարգացումը և աշխատաշուկայի համալրումը որակյալ մասնագետներով՝ ԿԳՆ Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի և «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ թեթև արդյունաբերության/տեքստիլ ոլորտում արտադրական գործունեություն իրականացնելու համար ուսումնարանը կիրականացնի արհեստավորների պատրաստում և վերապատրաստում, կտրամադրի անհրաժեշտ տարածք, իսկ «Տավուշ-Տեքստիլը» կտրամադրի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա։

Հուշագրի ստորագրմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, գործատուներ։

«Առաջին իսկ օրվանից, երբ ստանձնել եմ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի համակարգման պատասխանատվությունը, մեծ ուշադրություն եմ դարձրել այս ոլորտին, որովհետև տարիներ շարունակ այն կարծես համարվել է կրթության խորթ զավակ՝ հատկապես ավագ դպրոցի բարեփոխումների համատեքստում: Իմ խորին համոզմամբ՝ հնարավոր չէ որևէ համակարգ մյուսի հաշվին կայացնել. դրանք պետք է համընթաց զարգանան՝ իրար փոխլրացնելու սկզբունքով»,- նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ առանց մասնավոր սեկտորի մասնակցության՝ անհնար է ՄԿՈՒ ոլորտի զարգացումը, քանի որ, ի վերջո, ուսհաստատությունը մասնագետներ է պատրաստում աշխատաշուկայի համար: «Առանց կրթության՝ մեր երկիրը չի կարող զարգանալ և մրցակցել աշխարհում: Այս առումով «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանը կարող է լավ օրինակ ծառայել ՀՀ մյուս գործարարների համար: Վերջին շրջանում, երբ փորձ է արվում որոշ գործարարների համոզել, որ մասնակցություն ունենան ուսհաստատությունների կյանքում, վերջիններս հարց են բարձրացնում, որ երբ կմասնավորեցվի համապատասխան շենքը, այն ժամանակ էլ ներդրում կարվի: Ես կարծում եմ, սակայն, որ ճիշտ ճանապարհը փոխշահավետ համագործակցությունն է, հենց նույն բիզնեսն այլ տեսանկունից զարգացնելու հեռանկարը: Այս հուշագրով մենք հստակ ուղերձ ենք հղում գործարարներին՝ հիմք դնելով պետություն-մասնավոր համագործակցության այսպիսի մոդելի»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ այս ձևաչափն արդյունավետ կաշխատի նաև ՀՀ մյուս մարզերում և Արցախում:

«Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ նոր կառավարությանը՝ խնդրին օպերատիվ լուծում տալու համար: «Երբ հարցը բարձրացրեցինք ՀՀ վարչապետի՝ Տավուշ այցելության ընդացքում, մեզ հետ միանգամից կապ է հաստատել ԿԳ նախարարի տեղակալը, որի արդյունքում բոլոր խնդիրները շատ արագ կարգավորվել են: Սա հավատ է ներշնչում, որ մեր հենարանը ամուր է, և ցանկացած պահի կարելի է բոլոր խնդիրները բարձրաձայնել, որոնք համատեղ լուծումներ կստանան: Այսօր, իրոք, ՀՀ-ում բիզնես միջավայրը լավանալու միտում ունի, որը, սակայն, նաև ժամանակ է պահանջում»,- նշել է գործարարն՝ ընդգծելով, որ լավագույն վարպետների փորձը սերունդներին փոխանցելու և այդ փորձը չկորցնելու խնդիր կա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP