Վենգերի ժամանակն ավարտվեց:, նա հեռանում է «Արսենալից» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Վենգերի ժամանակն ավարտվեց:, նա հեռանում է «Արսենալից»

13:22 20.04.2018

22 տարի «Արսենալում» աշխատելուց հետո գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է «Արսենալի» պաշտոնական կայքը: Վերջին տարիներին նա բազմիցս քննադատության էր ենթարկվել  ակումբի անհաջողությունների պատճառով: Նրա ղեկավարությամբ ակումբը երեք անգամ դարձել է Անգլիայի առաջնության հաղթող, նաև հաղթել է Անգլիայի գավաթի 7 առաջնություն: 68-ամյա մարզիչը Անգլիայի Պրեմիեր լիգայի մասնակցության ոեկորդ է սահմանել՝ 823 անգամ:  

 «Ակումբի հետ մանրամասն քննարկելուց հետո, կարծում եմ, որ մրցաշրջանի ավարտին ճիշտ ժամանակն է հեռանալու: Շնորհակալ եմ, որ այսքան ուշագրավ տարիներ պատիվ եմ ունեցել ծառայելու ակումբին: Աշխատել եմ ողջ պատասխանատվությամբ ու ազնվությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմի ողջ անձնակազմին, ֆուտբոլիստներին, տնօրինությանն ու երկրպագուներին, որոնք ակումբն այսքան հատուկ են դարձնում: Երկրպագուներին կոչ եմ անում կանգնել ակումբի թիկունքում ու օգնել մրցաշրջանը լավ ավարտել»,-ասել է մարզիչը:

«Արսենալի» բոլոր սիրահարներին նա կոչ է արել հավատարիմ մնալ ակումբի արժեքներին.  «Իմ սերն ու աջակցությունն ընդմիշտ է»:
  
«Արսենալի» բաժնետեր Ստեն Կրոնկեն էլ խոստովանել է, որ ծանր օրեր են անցկացրել որոշումը կայացնելու ընթացքում:

«Հիմնական պատճառներից մեկը, որ կապվել ենք ակումբի հետ, եղել է Վենգերը: Նա անգերազանցելի մակարդակ ունի, ու մենք միշտ շնորհակալ կլինենք: Յուրաքանչյուրն, ով սիրում է «Արսենալն» ու ֆուտբոլը, պարտական է նրան: Պրեմիեր Լիգայում 3 գավաթ, Անգլիայի գավաթում 7 մրցանակ ու 20 տարի անընդմեջ ելույթ Չեմպիոնների Լիգայում, բացառիկ ռեկորդ է: Վենգերը փոխել է անգլիական ֆուտբոլը»,- նշել է Կրոնկեն:

 Ավելի վաղ՝ Վենգերն ասել էր, որ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է  իր համերկրացի և նախկին սան Պատրիկ Վիերին: 

Ակումբը գլխավոր մարզչին ճանապարհել է#MerciArsène (ֆր. «ՇնորհակալությունԱրսեն») հեշտեգով: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

15:00 29.06.2025

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

14:50 29.06.2025

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական ​​պատկերը և […] ...

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

14:30 29.06.2025

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

Ուկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական ​​պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական ​​պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

BACK_TO_TOP