22:52 02.10.2018
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրը վայրկենապես ցնցեց ինչպես նրա ներկայացրած մշակույթի միլիոնավոր երկրպագուներին, այնպես էլ մեծ արձագանք գտավ համաշխարհային լրատվադաշտում: Մեծ շանսոնյեի մահվանն անդրադարձել են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Reuters-ը, CNN-ը, The Sun-ը, ֆրանսիական Le Monde-ը, The Guardian-ը, Al Arabiya-ն, Daily Mail-ը, ռուսական մի շարք լրատվամիջոցներ:
«Շառլ Ազնավուրը Ֆրանսիան էր: Նա Էդիտ Պիաֆի ռեալիզմը չէր ներկայացնում, կամ արվարձանների կյանքը: Ազնավուրը միջազգային Ֆրանսիան էր, որ գիտեր, թե ինչպես հիմնարար արժեքներ փոխանցել երեխաներին ու ինչպես հիանալիորեն միատեղել պասիվ արևմտյան «բնավորությունը» հարավայինի հետ»,- գրում է ֆրանսիական Le Monde-ը:
Լրատվամիջոցը ներկայացնում է Ազնավուրին, ով կարողանում էր մեկտեղել բոլոր մշակույթներն ու դրանով իսկ ստեղծել համաշխարհային, միևնույն ժամանակ, միայն իր «մոլորակը»:
BBC-ն առավելապես կենտրոնանում է Ազնավուրի կենսագրության ու մշակութային՝ շուրջ 80 տարիների գործունեության վրա՝ անդրադառնալով նաև 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակիչներին հասցրած օգնության փաստին:
«Ազնավուրի հեղինակած խոսքերը փախստականի իր կյանքի ու փորձառության արդյունքն են… Մինչև վերջերս էլ ելույթ ունենալով համերգային լեցուն դահլիճներում՝ Ազնավուրը շարունակում էր գրել իր կյանքի ու իր շվեդուհի կնոջ մասին, որի հետ ավելի քան 50 տարի ամուսնացած էր»,- գրում է հոդվածագիրը:
«Ֆրանսիացի Ֆրենկ Սինատրա». այսպես է Շառլ Ազնավուրին անվանում The Guardian-ում հրապարակված լայնածավալ հոդվածի հեղինակը: Այստեղ հատ առ հատ նշվում են Ազնավուրի՝ բոլոր ժամանակներում հիթ դարձած ստեղծագործություններն ու յուրահատուկ նրբանկատությամբ ներկայացվում դրանց ստեղծման ու կատարման պատմությունները։
«Ես չեմ կարող չապրել, ես ապրում եմ բեմում: Ես երջանիկ եմ բեմում և դա ակնհայտ է»,- մեջբերում է շանսոնյեի խոսքերը հոդվածի հեղինակը:
Reuters-ը հիշեցնում է շանսոնյեի հայկական արմատների մասին:
Հոդվածագիրը նաև առանձնահատուկ շեշտում է այն, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահը դեռ երիտասարդ տարիքում Ազնավուրի երկրպագուն է եղել ու ուսանողության տարիներին մեծ ոգևորությամբ կատարել է այդ տարիներին երիտասարդների համար այնքան սիրելի սիրո մասին երգերը:
«Առաջին հայացքից նա չէր կարող սեքս խորհրդանիշ համարվել. ոչ այնքան գեղեցկադեմ, կարճահասակ ու այն ժամանակվա քննադատների խոսքով՝ ահավոր ձայն ուներ, բայց նրա ներկայությունը բեմում կանանց ստիպում էր «հալչել»: Ազնավուրը սիրո մասին իր երգերով հազարավոր կանանց օգնում էր հաղթահարել անպատասխան սիրո ծանր հետևանքները»,- գրում է Daily Mail-ը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Ազնավուրի կատարած առաջին քայլերին, այն ժամանակներին, երբ նա ամեն օր ակումբներ էր այցելում՝ երգելու համար: Ներկայացվում են նաև Ազնավուրի 3 սերերն ու հատկապես Էդիթ Պիաֆի հետ հանդիպումները, շրջագայություններն ու համաշխարհային ճանաչման հասնելու ճանապարհը:
CNN-ը՝ «Ես հայ եմ և ես չեմ ժխտում դա» խորագրով հոդվածում ներկայացնում է Հայոց Ցեղասպանության տարիներին գաղթած Ազնավուրի ընտանիքի պատմությունն ու Ցեղասպանության 100-ամյակին շանսոնյեի՝ Հայաստան կատարած այցը:
«Ինձ դուր չեն գալիս այն մարդիկ, որոնք որևէ բան են թաքցնում, քանի որ վախենում են չընդունվել հասարակության կողմից: Դու չե՞ս սիրում հայի: Ես գնում եմ, մնաս բարով»,- հոդվածագիրը մեջբերում է Ազնավուրի խոսքերը հայ լինելու վերաբերյալ իր ընկալման մասին:
Այնուհետև ներկայացվում է Ազնավուրի պատասխանն այն հարցին, թե ինչն է օգնել նրան հաջողությունների հասնել.
«Ես ամեն երեկո մեկ ժամ գիրք եմ կարդում, տարբեր լեզուներով ինչ-որ բաներ եմ սովորում քնելուց առաջ»:
Շահնուր Վաղինակ Ազնավուրյան. The Sun-ն առաջին հերթին հիշում է ֆրանսահայ շանսոնյեի արմատների ու հոգուտ Հայաստանի կատարած բարեգործական ծրագրերի մասին, որի հետո ներկայացվում է երկարամյա գործունեության ընթացքում կատարված աշխատանքը։
«Ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ՝ աշխարհի շուրջ 80 երկրներում: Ազնավուրը շուրջ 1300 երգ է գրել, 1400-ը ձայնագրել է աշխարհի 8 լեզուներով»,- գրում է պարբերականը:
Արաբական Al Arabiya պարբերականը նշում է, որ չնայած Ազնավուրը բեմում հանել էր իր անվան հայկական մասնիկը՝ այն փոխանցում էր իր երաժշտության միջոցով, այնուհետև սկսում թվարկել ամենանշանակալի ֆիլմերը, որոնցում հանդես է եկել շանսոնյեն:
Պարբերականը մատնանշում է հատկապես Ատոմ Էգոյանի հեղինակած «Արարատ» ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի դեպքերի մասին:
Ազնավուրը ծնվել է 1924 թվականին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում: Նրա անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրեան է։ Հայրը՝ Միշա Ազնավուրյանը, ծնվել է Ախալցխայում, արմատներով եղել է Էրզրումից, մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Հայոց ցեղասպանության ականատես է եղել և Իզմիրից գաղթել է Ֆրանսիա:
Շառլ Ազնավուրը Հայաստանի մշտական դեսպանն էր ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1988-ի Սպիտակյան ավերիչ երկրաշարժից հետո հիմնադրել էր «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, որը մեծածավալ օգնություն էր տրամադրել Հայաստանին։
2009 թ. մայիսի 4-ից՝ Ազնավուրը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր, իսկ նույն տարվա մայիսի 5-ից՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:
Ֆրանսահայ շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում: Շուրջ 80 տարիների մշակութային գործունեության ընթացքում նա մոտ 1000 յուրօրինակ ու միայն իր գրչին հատուկ ստեղծագործություններ է հեղինակել: Երգեր, որոնք մինչ այժմ սովոր ենք լսել միայն իր կատարմամբ:
20:55 06.05.2025
Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրելՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին. «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: ...
20:50 06.05.2025
Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված էԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […] ...
20:45 06.05.2025
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...
20:40 06.05.2025
Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր«Քրիստոնեա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...
20:30 06.05.2025
Մխիթարյանի լուսանկարը՝ «Բարսելոնայի» հրապարակած պաստառինԿատալոնական «Բարսելոնան» սոցիալական ցանցերում հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին նվիրված պաստառ, որի վրա նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարն է: «Ինտերից» պաստառի վրա ներկայացված են նաև Դենզել Դյումֆրիսի, իսկ «Բարսելոնայից»՝ Վոյցեխ Շչեսնիի, Լամին Յամալի ու Դանի Օլմոյի լուսանկարները: ⭐️ MATCHDAY! ⭐️#InterBarça @ChampionsLeague pic.twitter.com/9mwNhzM4nb — FC Barcelona (@FCBarcelona) May 6, 2025 ...
20:22 06.05.2025
Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և ՎրաստանիցԱյսօր Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։ B2B հանդիպումների նպատակն է […] ...