16:42 04.10.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հանդես է եկել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Մտահոգութեամբ կը հետեւինք Հայաստանէն ներս տեղի ունեցող վերջին զարգացումներուն։ Սփիւռքը դիտողի կրաւորական ու անտարբեր վիճակին մէջ չի կրնար ըլլալ։ Սփիւռքը Հայաստանի անանջատելի մասը կը կազմէ։ Ան ընելիք ու ըսելիք ունի հայրենիքը դիմագրաւող մարտահրաւէրներուն ու տագնապներուն նկատմամբ։ Հայրենիքին ընդհանրական, մնայուն ու գերագոյն շահերը պէտք է գերիվեր նկատել անհատական թէ կուսակցական, կողմնակի թէ ժամանակաւոր շահերէն: Հայրենիքը, ամէն գնով, ի պահանջել հարկին փոխադարձ զիջումներով, հարկ է հեռու պահել ներքին վերիվայրումներէ ու վտանգալից կացութիւններէ: Փոխադարձ ամբաստանութեամբ, արհամարհանքով ու անվստահութեամբ տիրապետուած ներկայ քաղաքական մշակոյթը պէտք է տեղի տայ՝ փոխադարձ սիրոյ, հանդուրժողութեան ու յարգանքի մշակոյթին, ինչպէս նաեւ բաժանարար մօտեցումները՝ միարար մտածողութեան ու հաւաքական որոշումներու դիմաց։
451-ին, բաժան-բաժան դարձած մեր ժողովուրդը, միասնական ոգիով ու «վասն հայրենեաց» սրբազան նշանաբանով Հայաստանը պաշտպանեց Յազկերտին դիմաց: Այսօր, երբ շրջապատուած ենք նոր օրերու Յազկերտներով, մենք կոչուած ենք ամուր հաւատքով ու հաւաքական յանձնառ՛ութեամբ առաւել հզօրացնելու մեր հայրենիքը:
Արդ, սիրելի՛ զաւակներ նոյն եւ մէկ ժողովուրդին ու հայրենիքին, եկէք, միասնաբար քալենք սիրոյ ու օրէնքի ճամբէն՝ փոխադարձ յարգանքով ու հասկացողութեամբ եւ մեր ժողովուրդին միասնականութիւնը ու հայրենիքին անվտանգութիւնը ամէն բանէ առաջ ու վեր դաւանելով։
Ա՛յս է պատգամը մեր ժողովուրդի դարաւոր պատմութեան»:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...